Մանկապարտեզի դայակը մի կերպ հագցնում էր երեխայի կոշիկները՝ զսպելով բարկությունը․․․

Մանկապարետզում դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները: Երեխան օգնություն խնդրեց, և դայակը հասկացավ, թե ինչու: Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը:

Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.
–Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:

Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստությունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:

Հետո երեխան ասաց.
–Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:

Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց.
–Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:

Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.
–Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ:

Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց.
-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:

Երեխան ասաց.
–Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…