Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը:Նա աշխատում էր դպրոցում. խոհարարուհի էր:Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… Փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:
Հաջորդ օրը դասընկերս ասաց.
— Մայրդ միաչքանի է:
Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները:
Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ հետևիցս` Սինգապուր:Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան։ Նրան դուրս արեցի տանից… Նա անխոս հեռացավ:Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են:Ես գնացի…Հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս:Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ:
Գրված էր. «Տղաս, կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն: Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ:իտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ. դու կորցրիր աչքդ:Ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա»։