Մի քանի օր առաջ տղաս դուրս եկավ դպրոցից և մոտենալով ինձ խնդրեց իր համար ուտելու բան գնել: Ես զարմացա, քանի որ միշտ գումար եմ տալիս նրան:
-Մայրիկ, խնդրում եմ չբարկանաս, Լուսինեի համար ուտելիք եմ գնել, նա շատ քաղ ցած էր: Լուսիների պապան իրանց հետ չի ապրում, իրանք շատ աղքատ են, խնդրում եմ, մամ չբարկանաս:
Ես ցնցվեցի որդուս խոսերից: շոյեցի նրա գլո ւխն ու համբուրեցի: Հասկացա, որ իմ որդին լավ մարդ է մեծանում: Ընկերուհիս, որ Լուսինեի շենքում էր ապրում, պատմեց, որ նրա հայրը լքել է կնոջն ու դստերը՝ նրանց թողնելով բախտի քմա հաճույքին: Մայրը աշխատում էր օր ու գիշեր, բայց գումարը չի հերիքում։
Աղջիկը միշտ կոկիկ տեսք ունի, տնային առաջադրանքները կատարում է ժամանակին, շատ ամաչկոտ է: Մեկ շաբաթ անց դպրոցում ծնողական ժողով էր:
Ծնողներից մի քանիսը սկսեցին դժ գո հել, որ Լուսինեն անընդհատ սնունդ է խնդրում մյուս աշակերտներից: Ոմանք ասում էին, որ նա վ ատ է դաստիարակվել, վատ օրինակ է ծառայում մյուսների համար: Շատերը համաձայն էին այս տեսակետի հետ։ Ես չէի կարող լուռ լսել սա: Դա այնքան անարդար էր թվում:
Ես վեր թռա և ասացի, որ այդ ամենը սուտ է: Այդ երեխան շատ լավն է, նա երբեք ուրիշներից ոչինչ չի խնդրել։ Երեխաներն իրենք են առաջարկում նրան օգնել։ Մայրերից մեկը պաշտպանեց իմ տեսակետը: Զարմանում եմ, ինչպես կարող են կանայք այդքան չա ր լինել: