Երախայի դաստիարակության կարևոր բաղադրիչներից մեկը նաև ճիշտ և գեղեցիկ խոսել սովորեցնելն է, երեխայի առաջին բառն արդեն պետք է ճիշտ արտահայտել, որպեսզի նա կարողանա ընկալել ինչպես հարկն է:Ճիշտ խոսել սովորեցնելն այնքան էլ դժվար չէ, միայն թե պետք է լինել հետևողական:
Շատ կարևոր խորհուրդներ բժիշկ Կամարովսկուց…
Ինչպե՞ս հասնել արդյունքի
Առաջին հերթին ինքներդ օրինակ ծառայեք
Խոսեք գեղեցիկ, մի օգտագործեք ժարգոնային ու տգեղ բառեր, որոնք չէիք ցանկանա, որ հնչեր Ձեր երեխայի շուրթերից:
Հաճախ կարդացեք երեխայի համար, արտասանեք ու սովորեցրեք բանաստեղծություններ:
Ուշադիր լսեք երեխային
Շատ լավ է, եթե դուք երեխայի հետ խոսելու ու նրան լսելու ժամանակ ունեք:
Ուշադիր հետևեք նրա խոսքին. եթե անհրաժեշտ է, ուղղեք նրան ու բացատրեք բառերի իմաստները: Եթե հոգնած եք, գոնե ձևացրեք, թե լսում եք նրան:
Երբեք մի ասեք. «լռիր, ես շատ հոգնած եմ…»:
Եթե երեխան կարծի, որ իր պատմածը Ձեզ հետաքրքիր չէ, այլևս չի խոսի:
Ձայնագրեք նրան
Ձայնագրեք նրան, ու թող երեխան ինքնուրույն գտնի իր սխալները:
Ձայնագրությունը լսեք նաև միասին, որից հետո առաջարկեք երեխային միասին քննարկել իր խոսքը: Որոշ ժամանակ հետո կրկնեք նույնը:
Կարդալ, կարդալ ու կրկին կարդալ
Եթե Ձեր փոքրիկը դեռ չի ճանաչում տառերն, ապա ինքներդ կարդացեք նրա համար:
Իսկ եթե նա արդեն տառաճանաչ է, ընտրեք նրա համար հետաքրքիր ու գեղեցիկ ստեղծագործություններ:
Գովեք երեխային իր խոսքի համար
Սա ևս շատ կարևոր է, քանի որ նրա գովերգելով նա ավելի ինքնավստահ է դառնում: