Մայրիկիս ընկերուհու 9-ամյա որդին կտրատել էր մորս գործած բլուզը… Զարմանում եմ այդ կնոջ անպատասխանատվության վրա…

Մի դեպք եմ ուզում պատմել, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:Մայրս կարողանում է հրաշալի գործել ու հենց դրանով էլ գումար է վաստակում: Պատվերով շարֆեր, բլուզներ, գլխարկներ է գործում:

Մեր տանը հաճախ են ամենուր կախված լինում գործած իրեր: Նրանք, ովքեր զբաղվում են այդ գործով, գիտեն, որ միայն գործելը քիչ է, հետո պետք է այն ճիշտ լվանալ ու չորացնել: Միայն այդ դեպքում ապրանքը կունենա լավ տեսք:Մայրիկս ուներ ընկերուհի, որը հաճախ էր գալիս մեր տուն իր 9 տարեկան որդու հետ:

Այդ չարաբաստիկ օր, մինչ ընկերուհիները նստել էին խոհանոցում՝ սուրճ խմելու, տղան խնդրել էր՝ մնալ իմ սենյակում, կարդալ գրքերս, խաղալ: Այդ ժամանակ ես տանը չէի:Անցել էր մոտ 1 ժամ, և հյուրերը հրաժեշտ էին տվել ու գնացել: Երբ մայրիկս մտել էր սենյակ, սարսափով հայտնաբերել էր, որ բլուզը, որի վրա ինքը չարչարվել էր 15 օր ու հաջորդ օրը պիտի տար պատվիրատուին, ամբողջությամբ կտրատած էր:

Հնարավոր չէ նկարագրել, թե մայրս այդ պահին ինչ էր զգացել: Նա անքան գումար, չարչարանք ու ժամանակ էր տրամադրել… Գործին ծանոթ մարդիկ գիտեն, թե որքան բարդ աշխատանք է գարուսից իրեր գործելը:Մայրիկս վերցրել էր բլուզն ու շտապել ընկերուհու տուն: Նրանք ապրում են մեր կողքի շենքում:

Սակայն մայրը՝ տեսնելով մեծ, հասուն որդու արածը, սկսել էր պաշտպանել նրան, իսկ մայրիկիս խորհուրդ էր տվել մյուս անգամ ավելի լավ պահել մկրատը, հատկապես, եթե գիտի, որ իրենց տուն երեխա է գնալու:

Մայրս ստիպված էր եղել նոր թելեր գնել, ներողություն խնդրել հաճախորդից: Արդյունքում նա ուշացրել էր պատվերը, իսկ ընկերուհու հետ շփումը՝ դադարեցրել:Իսկ ձեզ մոտ ի՞նչ տհաճ միջադեպեր են եղել՝ կապված հյուրերի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *