Մայրիկը քաղցրավենիք է գնում միայն կրտսեր երեխայի համար.. Իսկ ավագը «մեծ» է, նա մի կերպ կդիմանա..

Մայրիկը քաղցրավենիք է գնում միայն կրտսերի համար: Իսկ ավագը «մեծ» է, նա կդիմանա..

Ընկերուհիս երկու երեխա ունի, երկուսն էլ հրաշք տղաներ են․ մեկը 7 տարեկան, մյուսը՝ 4։ Ես հաճախ եմ նրանց մոտ լինում։

Բայց վերջերս մի բան եմ նկատում, որ ինձ դուր չի գալիս, չգիտեմ ինչպես ասեմ նրան այդ մասին։ Նա հիացած է հատկապես իր կրտսեր որդով, իսկ ավագի նկատմամբ նրա վերաբերմունքը փոխվել է։

Ես նրանց տուն գնալիս միշտ կոնֆետ եմ վերցնում, երկուսի համար, բայց մայրը քացրավենիքը միայն կրտես որդուն է տալիս․

-Ռոման մեծ է արդեն, նա կդիմանա, կարող է և կոնֆետ չուտել, իսկ Մաքսը շատ է սիրում կոնֆետ։

Ես նկատում եմ, թե ինչպես է վիրավորվում Ռոման մոր նման վերաբերմունքից, բայց ոչինչ չի ասում։ Ես նկատել եմ, որ Ռոման սկսել է ատելությամբ նայել մորը։

Ես երեխաներ չունեմ, միգուցե սխալվում եմ, բայց տեսնում եմ, որ մայրը խտրականություն է դնում երկու երեխաների մեջ։ Չգիտեմ ինչ անել։ Ուզում եմ նրա հետ խոսել, բայց մտավախություն ունեմ, որ ճիշտ չի հասկանա։