Բարեբախտաբար տղան ողջ է մնացել եւ ապրում է նրան որդեգրել ցանկացող մարդկանց ընտանիքում:Միչիգանի բնակչուհուն, ով իր երեխային մի քանի օր փակել է պահարանում, դատապարտել են 50 տարվա ազատազրկման:
2017-ի մարտին Մեգան Շուգը իր թուլացած երեխային տարավ հիվանդանոց: Տղան հազիվ էր շնչում եւ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս:
Նրա ոտքերը կապված էին, ոտքի մատներից մեկը բացակայում էր: Բժիշկները հույս չունեին, որ նա կապրի:Դատական լսումների ընթացքում Մեգանը հայտարարեց, որ զղջում է կատարվածի համար:
Նա նշել է, որ այդպես է վարվել երեխային իր ընկերոջից պաշտպանելու համար:
38-ամյա Իսաակ Միլլերի դեմ նույնպես գործ է հարուցվել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով: