Մայր, որքան քնքշություն ու ջերմություն կա այս մեկ բառում։ Աշխարհի ամենագեղեցիկ բառը՝ մայր, և
ամենագեղեցիկ էակը՝ մայր։ Նրան հավասարը չկա։ Սիրելի մայրեր խոնարհվում ենք ձեր առաջ։
Ոչ մի օտար սիրտ երբեք չի կարող փոխարինել մոր սրտին։Մոր սիրտը խորը անդունդ է, որտեղ բոլորի
համար էլ ներողամտություն կգտնվի։Մորդ կնճիռները աշխարհի բոլոր գանձերից ավելի թանկ արժեն։
Հարգանքով վերաբերվեք ձեր մայրերին, և ձեր երեխաներն էլ ձեզ այդպես կվերաբերվեն։Դու երբեք չես
դադարի երեխա լինելուց, քանի դեռ մայր ունես։Մարդը մեծանում է ոչ թե այն ժամանակ, երբ դադարում է
լսել մորը, այլ այն ժամանակ, երբ հասկանում է, որ մայրը ճիշտ էր։
Մայրը աշխարհի միակ աստվածն է, ում հավատում են բոլորը։Միակ կինը, որ թույլ չի տա երբեք, որ իր
փոխարեն կյանքդ տաս, քո մայրն է։Մայրական սիրտը աշխարհում ամենաարագ զարկող սիրտն է։
Մայրը միակ վարդն է, որ փշեր չունի։Մայրությունը միակ աշխատանքն է, որը երբեք չի
ավարտվում։Մայրական սիրտը տիեզերական սիրո մարմնացում է։
Մայր լինելը նույնքան ծանր աշխատանք է, որքան որ աշխարհի մյուս աշխատանքները։Աշխարհի
ամենալավ ընկերը մայրդ է, ով երբեք չի նախանձում քո հաջողություններին ու միշտ ուրախանում է քո
ամեն ձեռքբերման համար։
Մոր ձեռքերը իսկական քնքշության մարմնացում են։