Ես շատ ծանր ծննդաբերություն էի ունեցել:Աստիճանաբար ապաքինվում էի:Որդիս հարևան սենյակում էր:
Ես անհամբեր սպասում էի, թե երբ պիտի ոդդուս հետ տուն գնամ: Ինձ հետ նույն հիվանդասենյակում էր
գտնվում 17-ամյա Անյան:
Նա հղիացել էր այն բանից հետո, երբ մի խումբ ստահակներ նրան դաժանաբար բռնաբարել էին:Անյան մի
կերպ էր ողջ մնացել և երբ իմացել էր, որ հղի է ցանկացել էր վերջ տալ կյանքին. կտրել էր երակները:
Բարեբախտաբար մյարը շուտ էր տուն վերադարձել աշխատանքից և աղջկան հասցրել էին փրկել:
Ծննդատանը նա իրեն զգում էր ինչպես կառափնարանում, հրաժարվում էր տեսնել ու կերակրել երեխային,
ճչում էր.
«Հեռու տարեք այդ տականքին, ես նրան տեսնել չեմ ուզում»:Իսկ փոքրիկ հրեշտակը շարունակ ժպտում էր
ու չէր պատկերացնում, որ իրեն վիճակված է որբ լինել: Ես փորձում էի հանգստացնել Անյային, ասում էի, որ
երեխան ոչ մի բանում մեղավոր չէ: Բայց նա լսել չէր ուզում; Նրա ծնողները ևս չէին ուզում լսել երեխայի
մասին:
Ու մի օր էլ նա դուրս եկավ հիվանդասենյակից ու այլևս չվերադարձավ:Եկավ իմ ու որդուս դուրս գրվելու
օրը, ես չէի կարող հիվանդանոցից գնալ առանց հրաժեշտ տալու Մաշենկային (ես նրան այդպես էի անվանել):
Նրան նույնպես դուրս էին գրում ու պիտի տանեին մանկատուն:Սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ
պատկերացնում էի այդ փոքրիկին մի վայրում, որտեղ չկա քնքշանք, սեր: Եվ ես որոշեցի, որ չեմ հեռանա
առանց նրա:
Մաշան ինձ համար եղավ ճակատագրի նվեր: Նա մի հրաշք աղջիկ է, դպրոցն ավարտեց ոսկե մեդալով,
ընդունվեց համալսարան և երազում է բժիշկ դառնալ:Եվ նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչպես
կդասավորվեր Մաշենկայի կյանքը, եթե ես նրան թողնեի հիվանդանոցում: