Մայրը գեղեցիկ աղջնակ ունեցավ, բայց նրա արտաքինում ինչ-որ արտասովոր բան կար․ Նույնիսկ փորձառու մանկաբարձուհիներն էին զարմացած․․․

Նա շրջապատողներին զարմացնում է իր կյանքի առաջին րոպեներից: Բանն այն է, որ աղջիկը խիտ
մազերով է ծնվել: Հիմա գեղեցկուհին 11 ամսեկան է, նա ավելի շատ մազ ունի, քան հայրը:

Այս երեխան հիացնում է անծանոթներին փողոցում: Բժիշկները ծնողներին զգուշացնում էին, որ փոքրիկն
առատ մազերով կծնվի, բայց հավանաբար չէին էլ ենթադրում, որ մազերն այդքան շատ կլինեն:

«Մենք կարծում էինք, որ մազերը կբարակեն, երբ Ջորջին մեծանա: Իսկ հիմա տեսնում ենք, որ դրանք աճում
և ամրանում են»,— ասում է Քլերը՝ հրաշք-փոքրիկի մայրը:

Զբոսնելիս Ջորջին շատ ուշադրություն է գրավում: Որոշ մարդիկ կարծում են, որ նրան պրոֆեսիոնալ
սանրվածք են անում:Քլերը կարծում է, որ այդպիսի մազերը փոքրիկը հայրական կողմից է ժառանգել: Այդ
ճյուղի հարազատները լավ մուգ գույնի մազեր ունեն:

«Երբ Ջորջին արթնանում է, բավական ժամանակ է պետք նրա մազերը սանրելու համար»,— նշում է մայրը: Բարեբախտաբար, աղջկան սանրվելը դուր է գալիս:

Մինչև հիմա փոքրիկի մազերը ոչ մի անգամ չեն կտրել, բայց նրա ծնողները մտածում են այդ մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *