—Մամ, 1 շիշ գարեջրի փող թող․․․ հա, ծխախոտի համար էլ չմոռանաս․․․ 65 տարեկանում պահում եմ 45-ամյա որդուս․․․

Որդիս արդեն 45 տարեկան է, իսկ ես 65 տարեկան կին եմ։ Դեռ աշխատում եմ, իսկ առոողջ ամրակազմ տղաս ամբողջ օրը պառկած է բազմոցին։

Աշխատանքից ինձ չեն հեռացնում․ բացատրել եմ՝ ինչ վիճակ է, խղճով տնօրեն ունեմ, թույլ է տալիս, որ աշխատեմ, երիտասարդների չեն ընդունում իմ փոխարեն։

Միայն իմ թոշակով չենք կարողանա ապրել, իսկ մինուճարս 13 տարի աշխատելուց հետո հայտնեց, որ արդեն հոգնել է ու գրանցվեց բազմոցին։ Հիմա անգամ խանութ չի ուզում գնալ։

Հիմա տան գործերն էլ են ինձ վրա, նրանից բացարձակ ոչ մի օգնություն չեմ ստանում, միայն գումար է շորթում։Ամեն առավոտ գործի գնալուց միևնույն բանն եմ լսում․

—Մամ, 1 շիշ գարեջրի փող թող․․․ հա, ծխախոտի համար էլ չմոռանաս․․․

Հենց խոսք եմ բացում, որ նա ինքն էլ կարող էր գոնե ալկոհոլի ու ծխախոտի գումար աշխատել, որդիս սկսում է իրեն ագրեսիվ պահել, ու դրանից հետո մի քանի օրվա ընթացքում նրա հետ մի տանիքի տակ գտնվելն անտանելի է դառնում։

Դեմ չէի լինի, եթե ամուսնանար, բայց որ մի նորմալ կինը կյանքը կկապի նրա հետ։ Ծույլ, անշնորք․․․ Ես բոլոր ծանոթներիս ասել եմ, որ կապ չունի, թե ինչ տեսակի աղջիկ կլինի, կընդունեմ բաց սրտով։ Ախր թոռնիկ էլ եմ ուզում․․․

Նախանձով եմ նայում հասակակիցներիս, երբ տեսնում եմ, թե ինչպես են թոռների հետ զբոսնում, խաղում։Ամբողջ հույսս դրել եմ ապագա հարսիս վրա․․․ գուցե ինչ-ոչ մեկը կարողանա նրան խելքի բերել ու վերջապես պոկել անիծյալ բազմոցից։