Մահճակալի ո՞ր կողմում եք քնում․․․ Հետաքրքիր է, որ անգամ դա կարող է նշանակություն ունենալ

Եվս մի անգամ համոզվում ենք, որ կարևոր է ցանկացած մանրուք։ Օրինակ, այն, թե մահճակալի որ կողմում եք քնում, ունի թաքնված իմաստ։

Հոգեբանները վստահ են, որ այդ մանրուքը կարող է պատմել ձեր բնավորության առանձնահատկությունների մասին։

Երբ մասնագետները մարդկանց շրջանում կատարել են հարցում, պարզվել է, որ հարցվածների գրեթե կեսը վատ են քնում ու հաճախ սկսում են օրը վատ տրամադրությամբ։

Սակայն հետաքրքիրն այն է, որ դրա վրա ազդում է այն, թե մահճակալի որ կողմն են ընտրում քնելու համար։ Ու արդյունքում պարզ դարձավ, որ աջ կողմում քնողները (34 %-ը) հակված են կյանքի հանդեպ վատատեսական հայացքներ ո

 

Նրանք վստահ են, որ օրը բերելու է հերթական անհաջողություններն ու փորձությունները։ Սակայն պիտի նշենք նաև, որ աջ կողմում քնողներից շատերը համաձայն չէին դրա հետ։ Ընդհակառակը, նրանք հպարտանում էին հումորի զգացումով ու թեթև ապրելակերպով։

Ձախ կողմում քնողները ավելի շատ էին։ Նրանք անուղղելի լավատեսներ են, ովքեր ամեն ինչին նայում են պոզիտիվով ու ուրախանում նոր օրվա սկզբին։ Այն մարդիկ են, ում համար բաժակը միշտ կիսով չափ լիքն է։

Բացի այդ, կարևոր է նաև դիրքը, որը նախընտրում եք քնելիս։ Եթե քնում եք կողքի վրա, իսկ ձեռքերը ուղիղ դնում եք մարմնի երկարությամբ, ձեզ կարելի է անվանել ռացիոնալ անձ, բայց ոչ լարված։

Դեպի առաջ ձգված ձեռքերով, կողքի վրա քնած մարդիկ ընկերասեր են ու շփվող, բայց բավականին ցինիկ։ Եթե քնում եք ուղիղ մեջքի վրա, ձեզ գնահատում են անկեղծության ու հավատարմության համար։

Ուժեղ ու զգայուն մարդիկ են համարվում նրանք, ովքեր սիրում են քնել որովայնի վրա։ Էմբրիոնի դիրքում քնելու սիրահարները էմոցիոնալ ու կասկածամիտ մարդիկ են։

Իսկ դուք մահճակալի ո՞ր կողմում եք քնում և ինչ տրամադրությամբ եք արթնանում։