Մնացյալ աշխարհից Ճապոնիայի բնական մեկուսացումը նրան դարձրել է իրապես անկրկնելի ու բացառիկ մի երկիր: Եվ պատահական չէ, որ ծագող արևի երկրի մշակույթն էլ խիստ տարբերվում է մնացած երկրների մշակույթներից:
Ճապոնացիներն իմաստուն ժողովուրդ են. Նրանք սովորել են ապրել բնության և շրջապատող աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ՝ վայելելով երկրի վրա անցկացրած յուրաքանչյուր պահը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ խորիմաստ ճապոնական ասացվածքներ, որոնք տիպիկ բնորոշում են վերջիններիս իմաստնությունը:
Պատճառն ու կպչուն լեյկոպլաստը կարելի է կպցնել որտեղ ուզես: Հետդ քեֆ անելու գալիս են ուրիշները, իսկ վշտակցելու՝ հարազատ մարդիկ:
Ավելորդ իրն ավելորդ հոգս է:
Երբ սիրտդ հանգիստ է, հանգիստ է նաև քայլվածքդ: Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույնները:
Շնորհակալ լինելուդ մասին հիշիր նույնքան երկար, որքան վիրավորված լինելուդ մասին ես հիշում:
Չկա մի դեպք, երբ մերկն ինչ-որ բան կորցնի: Այնտեղ, ուր ուժն է ճիշտը, անզոր է իրավունքը:
Արա, ինչ կարող ես, իսկ մնացած հարցերում հույսդ դիր ճակատագրի վրա:
Անարդար ճանապարհով վաստակածն իր նպատակին չի ծառայում:
Հարցնելն անհարմար է մեկ րոպեով, իսկ չիմանալը՝ ամբողջ կյանքում: Ուղիղ մարդն ուղիղ բամբուկի պես՝ հազվադեպ է հանդիպում:
Քիչ է լինել այր և կին, պետք է նաև դառնալ ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք այլ տեղ չփնտրես: Աղետի պահին հույսդ դիր միայն քեզ վրա:
Ամուսինն ու կինը պետք է նման լինեն ձեռքին ու աչքերին: Երբ ձեռքն է ցավում, աչքերը լալիս են, իսկ երբ աչքերն են լալիս, ձեռքերը սրբում են արցունքները:
Պատահում է այնպես, որ տերևը ջրի տակ է անցնում, իսկ քարը լողում է:
Ավելի հեշտ է գտնել 10.000 զինվոր, քան մեկ գեներալ: Ցանկացած կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե անձրևանոցի տակ:
Անգամ շատ երկար ձգվող ուղին սկսվում է մեկ քայլից:
Հաղթանակի հասնում է նա, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում: Մտածելով՝ որոշիր, իսկ եթե արդեն որոշել ես՝ մի մտածիր:
Ճանապարհ գնալիս ուղեկից է պետք, իսկ կյանքում՝ ընկեր:
Հիմարից ավելի վտանգավոր թշնամի չկա: Մի պահիր գնացողին, մի հեռացրու եկողին: Ծովն այն պատճառով է մեծ, որ չի անտեսում նաև մանր գետակներին:
Քո սրտի տաճարը ճանաչում ես դարպասներից: Վիշտը, պատռված զգեստի պես, պետք է տանը թողնել:
Անկողնում պառկած՝ ոչ ոք չի սայթաքում: Մի վախեցիր փոքր-ինչ ճկվելուց. հետո ավելի ուղիղ կկանգնես:
Յոթ անգամ ընկիր, ութ անգամ կանգնիր: Արևը ճիշտ ու սխալ չի ճանաչում: Այն փայլում է՝ առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի:
Ով գտնում է ինքն իրեն, նման է արևի: Յոթ անգամ ստուգիր, մինչև մարդուն կկասկածես:
Ծիծաղող տանը երջանկությունն այցի է գալիս: Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:
Ով ուրախ է ապրում, երկաթի միջով էլ կանցնի: Աղեղի լավը լինելը կախված է այն քաշող ձեռքից:
Վատ վարպետի ձեռքի տակից երբեք կատարյալ անոթ դուրս չի գալիս: Սառը թեյն ու սառը բրինձը մի կերպ կարող ես տանել, սակայն սառը հայացքն ու սառը խոսքն անտանելի են:
Եթե խնդիրը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ նրա համար անհանգստանալ, իսկ եթե այն արդեն լուծել հնարավոր չէ, ապա անիմաստ է դրա համար անհանգստանալը:
Վատ մարդն աշխատում է արդարացնել իր գործած սխալը, իսկ լավը՝ ուղղել այն: Ինքդ եղիր քո սրտի ուսուցիչը և թույլ մի տուր, որ սիրտդ դառնա քո ուսուցիչը:
Երբ հասկը հասունանում է, հակում է գլուխը, իսկ երբ մարդն է հարստանում, գլուխը շատ վեր է բարձրանում:
Արագը նույն դանդաղն է, միայն թե՝ առանց ընդմիջումների: Երբեմն մի ակնթարթը գանձից էլ թանկ է լինում: Այսօրվա հիսունն ավելի լավ է, քան վաղվա հարյուրը:
Եթե կինն ուզենա, ժայռի միջով էլ կանցնի:
Լավ վաճառականը ողջ ապրանքը միանգամից չի ցուցադրում:
Զգոն եղիր նրա հետ, ով լռում է: Մի շուն անիմաստ կհաչա, մյուսները դա լուրջ կընդունեն: