Հսկա կուրծքը 25-ամյա կնոջ կյանքը դժոխքի է վերածել.կուրծքը շարունակում է աճել

Հսկա կրծքի պատճառով 25-ամյա Ֆիոնա Հորնբին ստիպված է ճգնավորի կյանքով ապրել:
Այսօրվա դրությամբ՝ նրա կրծկալի չափսն է 48J, սակայն կուրծքը շարունակում է աճել մակրոմաստիայի պատճառով (կրծքագեղձերի զարգացման շեղում): Ոչ մխիթարական ախտորոշումը կատարվել է 2015 թվականին:

Կնոջ կուրծքն ամբողջությամբ ծածկված է ցավոտ վերքերով եւ ցանով: Դրանից բացի, Ֆիոնան վախենում է կրծքով կերակրել իր 4-ամսական փոքրիկին՝ իր տպավորիչ կրծքով նրա շնչառությունը փակելու վախի պատճառով:

Ֆիոնան նշում է, որ հսկա կուրծքն իր կյանքը կործանել է: Նա դժվարանում է պառկել, կատարել տնային նույնիսկ աննշան գործերը (օրինակ՝ փոշեկուլով մաքրելը): Նա նաեւ չի կարողանում 5 րոպեից ավելի կանգնել՝ թիկունքի ուժգին ցավերի պատճառով: Այս ամենից զատ, նա ստիպված է բախվել անցորդների իրեն ուղղված տհաճ մեկնաբանություններին:

Դեռեւս տարրական դպրոցում նա հագնում էր С չափսի կրծկալներ, իսկ 13 տարեկանում՝ D: Երիտասարդ կինը հսկա կրծքի պատճառով չի կարող շարունակել հատավաճառի ոլորտում աշխատանքը, որտեղ պետք է երկար կանգնած մնալ:

Նրա միակ փրկությունը կրծքի փոքրացման վիրահատությունն է, եւ Ֆիոնան GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով փորձում է հավաքել դրա համար անհրաժեշտ 5500 ֆունտ սթերլինգը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *