Խոյ
Էներգիայով լի և ակտիվ Խոյը հավանաբար հարաբերություններում ամենակրքոտն է։ Նա մշտապես կաշխատի այն ուղղությամբ, որ իր զուգընկերն իրեն միշտ լավ և ապահով զգա։
Խոյերը շռայլ են հաճոյախոսելուց և սիրում են վառ էմոցիաներ առաջացնել, այնպես որ, չեք ձանձրանա. դա միանշանակ է։
Առյուծ
Չնայած որ Առյուծները հենց իրենք են ուշադրություն գրավում, սակայն ընտրյալի վրա կարող են շատ ֆիքսվել։
Ընտրայլը դառնում է Առյուծի կյանքի կենտրոնը, իսկ նա էլ ամենօրյա հոգատարությամբ է նրան պատում։ Պատրաստ եղեք զգալ ձեզ արքայական ուշադրության կենտրոնում։ Նրա համար դա հաճելի է։
Կշեռք
Կշեռքները հորոսկոպի առավել սիրող և հոգատար նշաններից են և կարող են իրենց ընտրյալի համար համարյա աղոթելուն հասնել։
Սկզբից դանդաղ զարգացող հարաբերություններն ընթացքում ստանում են գլխապտույտ տեմպ, այնպես որ, պատրաստ եղեք։
Կշեռքների զգացմունքայնությունը կարող է խախտել նրանց հավասարակշռությունը, սաայն դուք դրանից միայն լավը կստանաք։ Նա դրա մասին հոգ կտանի։
Կարիճ
Հանելուկային Կարիճին նույնպես կարելի է դասել զգացմունքային նշանների շարքին։ Նա երևի թե ամենզգայունն է, սակայն դիմացինի առջև իրեն բացահայտել չի շտապում։
Սակայն ընտրյալին վստահելու պարագայում նրա կիրքն այնպիսի անկառավարելի ձև է ստանում, որ ընտրյալին կարող է նույնիսկ հոգնեցնել Կարիճի կողմից զգացմունքների առատությունը, այնպես որ, պատրաստվեք։
Ձուկ
Ձկների զգացմունքայնությունն առավել արտահայտված է նրանց ստեղծագործ մոտեցումներով և վառ երևակայությամբ, ինչը նույնիսկ կարող է խելամտության սահմաններն անցնել։
Անշահախնդրության հարցում չկասկածեք նրանց։
Նա իր ընտրյալին կպատի հոգատարությամբ և նվերների պակաս զգալ չի թողնի։ Պատճառն այն է, որ Ձկների համար նվիրելն առավել հաճելի է նվեր ստանալուց։
Նույնը վերաբերում է նաև հարաբերություններին։ Ձկները պատրաստ են զգացմունքների ամրության համար ներդնել առավելագույն ջանքերը։