Գիտեմ, որ կարդալով իմ պատմությունը՝ շատերը ինձ քննադատեն, քանի որ մեր հասարակության մեջ ընդունված է, որ երեխաները մեր կյանքի ուրախությունն են, հանուն նրանց կարելի է հրաժարվել լավ աշխատանքից և սովորական դարձած կյանքից… Պատմեմ սկզբից:Ես ու Նարեկը ծանոթացանք մի քանի տարի առաջ: Սկզբում հանդիպում էինք, նա ինձ ծաղիկներ էր նվիրում, գնում էինք կինո, թատրոն: Երբ նա առաջարկեց ամուսնանալ, ես արդեն ինքնամոռաց սիրահարված էի, այնպես որ համաձայնվեցի:
Ինձ դուր էր գալիս կին լինել. զբաղվել տան գործերով, կենցաղային հարցրեով, կահավորել տունը: Ես շարունակում էի աշխատաել, իսկ երեկոյան տունն էի մաքրում, պատրաստում մեզ համար: Ես լիովին գոհ էի իմ կյանիքց, մինչև որ Նարեկի մտքով չանցավ այն, ինչը հետագայում փչացրեց իմ կյանքն ու ապագան:
Մի օր նա ասաց, որ արդեն երեխա ունենալու ժամանակն է: Բայց դա ինձ այնքան էլ դուր չեկավ: Այդ պահին 25 տարեկան էի, դեռ շուտ էր մայրանալու համար: Ինձ համար կարևոր էր,որ ես կարողանամ երեխայիս տալ ամեն ինչ, և ֆինանսական, և բարոյական առումով:
Բացի այդ, դեռ նոր էի սկսել կարիերայում հաջողություններ գրանցել, ունեի առաջխաղացման հեռանկարներ: Գիտեի, որ եթե հիմա գնամ դեկրետ, իմ տեղը շատ շուտ կզբաղեցնեն: Էլ չեմ խոսում այն մասին, թե մեր երկրում որքան դժվար է կանանց համար բարձր պաշտոնի հասնելը:
Բայց Նարեկը պնդում էր, պնդում էր նրա մայրը, պնդում էր նաև իմ մայրը… Նրանք պատմում ու պատմում էին, թե որքան լավ է մայր լինել, որքան քաղցր զգացմունք է դա… արդյունքում ես հանձնվեցի և համաձայնվեցի:
Հղիությունս շատ բարդ անցավ: Մի քանի անգամ հիվանդանոց պառկեցի, 20 կիլոգրամ քաշ էի հավաքել, մարմինս ամբողջովին այտուցված էր: Ես ամեն օր սպասում էի, թե երբ է երեխաս ծնվելու, որ մարդավարի ապրեմ, այլ ոչ թե ամեն օր տառապեմ:
Բայց Մաքսի ծնվելուց հետո ամեն ինչ վատացավ: Նա անդադար լացում էր, գրեթե չէր քնում: Ես հոգնել էի միլիոնավոր անգամներ նրա տակդիրը փոխելուց և հանգստացնելուց:
Ես որդուս հանդեպ բացարձակապես ոչինչ չէի զգում: Ամուսինս երբեմն փորձում էր օգնել, բայց եթե 2 րոպեում չէր ստացվում քնացնել կամ հանգստացնել երեխային, նրան տալիս էր ինձ և դուրս գալիս սենյակից:
Ես արդեն հոգնել էի մայր լինելուց: Արդեն օրերն էի հաշվում, թե երբ պիտի վերջանա այս ամենը: Նույնիսկ ժամանակ առ ժամանակ ուզում էի երեխային թողնել ամուսնուս մոտ և հեռանալ տանից, բայց գիտեի, որ ինձ ոչ ոք չի ների դրա համար:
Երբ Մաքսը դարձավ 3 տարեկան, տարա մանկապարտեզ և վերադարձա աշխատանքի: Այժմ կյանքս բաժանվել է 2 մասի: Ցերեկը ես կենսուրախ, երջանիկ մարդ եմ, ով գոհ է իր կյանքից և ինքն իրենից, իսկ երեկոյան դժբախտ մայր եմ:
Ես խղճում եմ որդուս, քանի որ նա սիրո և հոգատարության կարիք ունի: Գիտեմ, որ երեխան չպետք է տուժի այս ամենինց, բայց չեմ կարողանում փոխել ինձ:
Գիշերները փակվում եմ լոգարանում և արտասվում, գլխումս միայն մի միտք կա. ինչպես ազատվեմ այս ամենից…