Հոգնած ծնողները պատրաստվում էին գնալ քնելու․․․ Առաջինը վեր է կենում կինը․․․

Հոգնած հայրիկն ու մայրիկը երեխաների քնելուց հետո հեռուստացույց էին դիտում, երբ կինն ասաց․

—Շատ եմ հոգնել, քնել եմ ուզում։ Ես գնացի։

Բայց ննջարանի փոխարեն նա գնաց խոհանոց, որ երեխաների համար բուտերբրոդներ պատրաստի, լվաց թեյի բաժակները, սառցարանից հանեց միսը՝ հաջորդ օրը պատրաստելու համար, շաքարավազի ամանը լցրեց, աղբը գցեց չորացած ծաղիկները։

Հետո թաց հագուստը հանեց լվացքի մեքենայից, կախեց պարանին, բերեց կեղտոտ իրերը, միացրեց լվացքի մեքենան։ Արդուկեց ամուսնու վերանաշապիկը, գետնից վերցրեց խաղալիքները, գրքերը դրեց իրենց տեղը։ Հետո հանեց աղբով տոպրակը, լվաց դույլը ու նոր տոպրակ դրեց։

Փոխեց խոհանոցի սրբիչները։ Արագ գրեց անհրաժեշտ մթերքի ցանկը, որ երեխաներին դպրոց տանեուց հետո մտնի խանութ։

Երբ թղթիկը տարավ միջանցք, որ դնի դրամապանակի կողքին, տեսավ կեղտոտ կոշիկները ու լվաց ամբողջը, չմոռացավ նաև պահարանի ներսը սրբելու մասին։

Այդ պահին ամուսինը ձայն տվեց․

—Ես կարծում էի, թե արդեն քնել ես։
_Հա, գնում եմ, ճանապարհին եմ։

Սենյակ գնալու ճանապարհին կինը կատվի համար ջուր լցրեց, փակեց դուռը, ընթացքում գետնից հավաքեց թափթփված իրերը։

Ննջասենյակ հասնելուն պես նա պահարանից հանեց առավոտվա համար անհրաժեշտ հագուստը, վերցրեց մահճակալի ծածկոցը և վերջապես պառկեց։

Այդ ժամանակ ամուսինը անջատեց հեռուստացույցը, ասելով՝ «Ես գնում եմ քնելու», իսկապես պառկեց ու քնեց։

Հետաքրքիր է, ինչպես է ստացվում, որ կանայք ավելի երկար են ապրում․․․