Հին կոտրված ու այրված կարի արկղիկը միակ հուշն էր հանգուցյալ մորս մասին․․․ Ամուսնուս արարքից հետո ուրախությունից արտասվում էի․․․

Մայրիկս կարուձևի մեծ սիրահար էր։ Անգամ երբ փոքր էի, նա ինձ ևս ստիպում էր սովորել կարել։ Մանկության տարիների այնքան հագուստ եմ կարել տիկնիկներիս համար։ Ցավոք, մայրս հեռացավ կյանքից 12 տարի առաջ, երբ դեռ 19 տարեկան էի։

2011-ին մեր տունն այրվեց։ Կարողացա փրկվել ինքս՝ հետս դուրս հանելով միայն մի քանի իր։ Դրանց շարքում էր նաև մորս կարուձևի պարագաների արկղիկը։ Առանց այն էլ արկղիկը շատ հին էր, իսկ կրակը լրացուցիչը վնասել էր այն։ Ոչ մի շարժական մաս չէր աշխատում, բռնակը կիսակոտրվել էր։

Թեպետ այն հնարավոր չէր օգտագործել, բայց ես որոշեցի պահել՝ որպես մորս մասին թանկարժեք հուշ։

3 տարի անց արկղիկը տեղափոխության ժամանակ ընկավ ու ամբողջովին կոտրվեց։ Սիրտս կոտրվեց դրա հետ մասին․ ես նստած էի ավտոտնակում հատակին ու երեխայի պես արտասվում էի, մտովի պատրաստվում էի այն աղբը գցելուն։

Ամուսինս՝ իմանալով տեղի ունեցածի մասին, ասաց, որ գնամ տուն, ու խոստացավ ինքը հավաքել ամբողջն ու հասցնել աղբաման։

1 ամսից իմ ծննդյան օրն էր։ Երևի արդեն գուշակում եք չէ՞, թե ամուսինս ինչ նվեր էր պատրաստել։ Նա ինձ տվեց մորս արկղիկը, սակայն վերականգնված վիճակում։ Ամեն ինչ թողել էր նույնը, ինչպես որ ի սկզբանե էր, սակայն նորոգել էր ամբողջությամբ։

Չէի պատկերացնում, որ նման բան հնարավոր է։ Մաքրել էր ժանգը, նորոգել բռնակը, միմյանց փակցրել կոտրված մասերը, վերականգնել նկարը ու լցրել նոր պարագաներով։

Սիրտս ուրախությունից քիչ էր մնում դուրս թռներ․․․ Ինձ թվում էր, որ մայրս նույնպես եկել է ծննդյանս օրը շնորհավորելու․․․