Եթե հուսալքված եք կամ հիասթափված ամպայման կարդացեք այս տողերը.
1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ,
իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել՝ ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է:
2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր:
3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:
4. Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:
6. Առանց հասարակ մարդկանց, չեն լինում մեծագույն մարդիկ:
7. Ով շատ է ուզում բարձրանալ վեր՝ նա կստեղծի աստիճան:
8. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին:
Երբ ձեռքը ցավում է՝ աչքերը արտասվում են, իսկ երբ աչքերն արտասվում են ձեռքը մաքրում է արցունքները:
9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին:
Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին:
10. Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:
11. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:
12. Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին:
13. Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու՝ այն միևնույնն է պետք է կրել ամբողջ կյանքում:
14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:
15. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին՝ այն պետք է տունը թողել:
16. Երբ կա սեր` նույնիսկ ջրծաղիկի թողած սպիերն են գեղեցիկ այնպես,
ինչպես ժպիտից առաջացող թշի փոսիկները:
17. Ոչ ոք չի սայթաքում՝ անկողնում պառկած:
Նյութը հրապարակման պատարաստեց Goodinfo-ն