Հետաքրքիր փաստեր կանանց և տղամարդկանց մասին

Բոլորս էլ գիտենք, որ տղամարդն ու կինը տարբերվում են իրարից ոչ միայն անատոմիական կառուցվածքով: Բայց կան նաև այնպիսի փաստեր որ լայն շերտերին հայտնի չեն, չնայած բավական հետաքրքիր են: Եվ այսպես.

Սեռական ակտից հետո տղամարդուն թվում է, որ իր զուգընկերուհին ավելի քիչ սեքսուալ է, այն դեպքում, երբ կանանց լրիվ հակառակն է թվում՝ որ տղամարդը դարձել է ավելի գրավիչ:

Հոգեբանները կարծում են, որ կանայք, որոնք սիրում են կարդալ տարբեր սիրավեպեր առավել ակտիվ են իրենց սեքսուալ կյանքում:

Աղջկա երջանկությունը հակառակ համեմատական է նրա գեղեցկությանը: Վիճակագրությունը ասում է, որ առավել գեղեցիկ աղջիկները որպես օրենք դժբախտ են իրենց զգում 25 տարեկանից հետո:

Թվում է թե տղամարդիկ ավելի քիչ զգացմունքային են, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ սիրո պատճառով գործած ինքնասպանությունների մեծ մասը կատարում են հենց իրենք:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, որոնք ծխում են ունեն ցածր ինքնագնահատական:

Բոլորին հայտնի է, որ ալկոհոլը առավել շատ է ազդում կանանց վրա, եթե նույնիսկ կինն ու տղամարդը ունեն նույն քաշը:

Գիտնականները դա կապում են կնոջ օրգանիզմում ավելի քիչ ջրի պարունակության հետ, որն էլ թույլ է տալիս ալկոհոլին մեծ քանակներով և արագ ներծծվել օրգանիզմ:

Յուրաքանչյուր աղջիկ համոզված է, որ իր բոլոր նախկին բոյֆրենդերը առաջվա պես հույս ունեն, որ նա կրկին կվերադառնա իրենց մոտ և որ իբր նրանք անհամբեր սպասում են այդ օրվան:

Եթե կնոջը խնդրես ցույց տալ իր ձեռքերը, որպես կանոն նա դա կանի պարզելով ափերը դեպի ներքև:

Աշխարհի ամենաառաջին ծրագրավորողը եղել է կին՝ անգլիացի Ադա Լավլեյսը:

Ամուրիների 66% երազում են գտնել իրենց միակին:

Եթե տղան բութ մատերով բռնում է իր գոտուց, ապա դա ենթագիտակցորեն ենթադրում է, որ նա ուզում է աղջիկների ուշադրությունը գրավել:

Երբեք չփորձեք «սովորեցնել» տղային բոլորի աչքի առաջ: Դա կարելի է անել միայն երբ միայնակ եք: Բոլորի մոտ տղան ամեն ինչ գիտի:

Տղամարդկանց ավելի քան 62%-ին կուրախացնի այն փաստը, որ ծանոթության ժամանակ առաջին քայլը կատարի աղջիկը:

Տղամարդկանց մեծ մասի համար գեղեցիկ դեմքը ավելի կարևոր է քան մարմնի ընդգծված գեղեցիկ կառուցվածքը:

Տղաներին դուր է գալիս, երբ աղջիկը ունի սեփական կարծիք:

Տղամարդիկ հաճոյախոսությունները ավելի մեծ ուրախությամբ են ընդունում, քան կանայք: