Հետաքրքիր պատմություն. Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրեցին…

Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրեցին. -Ով է մեզանից ավելի գեղեցիկ? Վախեցավ մարդը, մտածեց` <<Եթե ասեմ` Աղաքատությունը ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա:

Իսկ եթե ասեմ` Հարստությունը ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձանից ու վրեժ կլուծի>>, մտածեց միքիչ ու ասաց.

-Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին: Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով: Մարդը մտածեց, ապա պատասխանեց.

-Դո’ւ Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո’ւ Հարստություն ավելի հիասքանչ ես դիմացից, երբ դեպի ինձ ես մոտիկանում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *