Հեռուստահաղորդավարուհին հեռացվել է աշխատանքից՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար

Բոսնիայի հեռուստաընկերության հաղորդավար Սենադա Նյուրքիչին ազատել են աշխատանքից, երբ նա խոստովանել է, որ աշխատում է որպես մարմնավաճառ: Այս մասին գրում է The Sun-ը:

26-ամյա Սենադա Նյուրքիչը Բոսնիա և Հերցեգովինայի Pink ալիքում հայտնի շոուի հաղորդավարուհին էր: Նրա ցնցող խոստովանությունից մեկ ամիս անց հեռուստանախագիծը փակվել է, իսկ աղջիկը հեռացվել է աշխատանքից:

Ինչպես հաղորդում է Pink-ի տնօրինությունը, հեռուստադիտողներից բազմաթիվ բողոքներ են ստացվել, ուստի ալիքի ղեկավարությունը որոշել է շարունակել շոուի ցուցադրությունը:

Պետք է նշել, որ Սենադան իր աշխատանքը ամոթալի չի համարում.
«Մարմնավաճառությունը պարզապես աշխատանք է: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում»,- ասոել է նա:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *