Հենց այսպիսին պետք է լինեն բոլոր մանկավարժները…

Մի անգամ ուսուցչուհին իր դասարանի աշակերտներին հանձնարարեց կազմել դասարանի ցուցակը, և յուրաքանչյուր աշակերտի անվան դիմաց գրել նրա դրական կողմերը:

Նա հատուկ խնդրեց նշել միայն դրական կողմը: Այնուհետև դասի ավարտին հավաքեց թերթիկները: Տանը նա խմբագրեց գրությունները և երկու օր անց յուրաքանչյուր աշակերտին հանձնեց վերջինիս մասին գրված կարծքիները:

Հանկարծ դասարանում աշակերտները սկսեցին բարձրաձայն արտահայտել իրենց զգացողությունները, տարբեր կողմերից կիսվում էր «Միթե այս ամենը իմ մասին է, մյուս ես չգիտեի, որ ինձ այդքան սիրում են»:

Աշակերտներից մեկը հուզված ձայնով ասաց. «Ես չգիտեի, որ իմ ընկերները այսքան բարձր են գնահատում ինձ», — ու չկարողացավ զսպել արցունքները: Ուսուցչուհին հուզված նայում էր իր սիրելի աշակերտներին:

Աշակերտների աչքերը փայլեցին, նրանք սկսեցին սիրով նայել իրար, ու նրանք հավատացին իրենք իրենց: Ուսուցչուհին հասել էր իր նպատակին:Մի քանի տարի անց, երբ այդ աշակերտները դպրոցն ավարտել էին, նրանցից մեկի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ:

Նրանցից մեկը ավտովթարի զոհ դարձավ: Նրան հրաժեշտ տալու եկան դասընկերները և նրանց հետ իրենց ուսուցչուհին:Մահացած տղայի մայրը ուսուցչուհուն պարզեց մի հնացած թղթիկ:

Զգացվում էր, որ այն բազմիցս կարդացվել էր, քանի որ թղթի ծալքերն արդեն պատռվում էին բացելիս:

— Իմ տղան երբեք չէր բաժանվում այդ գրությունից, միշտ իր մոտ էր պահում, ճանաչում եք, — ասաց մայրն ու սկսեց դառնագին լաց լինել:

Ուսուցչուհին դողացող ձեռքերով վերցրեց այդ թուղթն ու մոտեցրեց շուրթերին:

Հանկարծ այդ պահին կատարվեց մի զարմանալի բան, մյուսները սկսեցին հերթով գրպններից հանել իրենց մոտ պահված գրությունները:

-Փաստորեն, բոլորդ պահել եք,- հուզված ասաց ուսուցչուհին:

— Այս գրությունները շատ թանկ են մեզ համար, , ինչպես կարող էինք այն դեն նետել, — ասաց նրանցից մեկը ու փարվեց ուսուցչուհուն:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *