Հարսը տեսնում է ամուսնու նախկին կնոջն ու որդուն, խնդրում է անջատել երաժշտությունը և դիմում է նրանց․․․

Երբ Քեթի անունով աղջիկն ամուսնանում էր Ջերեմիի հետ, նա որոշեց երդում տալ նաև նրա որդուն, որը ծնվել էր առաջին կնոջից։ Քեթին խոստացավ երեխային սիրել ու հոգ տանել։ Հիանալի ժեստ էր։

Սակայն ամենից զարմանալին այն էր, որ Քեթին խնդրեց Ջերեմիի նախկին կնոջն ու նրա երկրորդ ամուսնուն ոտքի կանգնել։

Նա ամուսիններին հրավիրեց բեմի մոտ ու ասաց, որ իրենք կարող են ընտանիքներով ընկերություն անել, քանի որ փոքրիկ տղան կախված է իրենց բոլորից։

Քեյսին այնքան հուզված էր։ Հաճելի է արժանանալ որդուդ հոր նոր ընտրյալի կողմից նման ջերմ վերաբերմունքի՝ համոզված լինելով, որ երեխադ՝ հոր մոտ գտնվելով, կլինի անվտանգ ու հուսալի պայմաններում։

—Ես քեզ կօգնեմ ամեն հարցում, քեզ կսովորեցնեմ ու խորհուրդներ կտամ, երբ լինի դրա կարիքը․․․-դիմելով երեխային՝ ասաց Քեթին, — իսկ ձեզ, Քեյսի, շնորհակալ եմ, որ իմ սիրելի տղամարդուն նման որդի եք պարգևել։

Հուսամ, մենք լավ ընկերներ կլինենք։

Նման բան ամեն օր չես տեսնի, բայց որքան լավ է, որ կան այսքան ուժեղ մարդիկ, ովքեր պատրաստ են աչք փակել կարծրատիպերի վրա և ապրել հասուն, հանգիստ կյանքով։