Համատեղ կյանքի առաջին օրն էր․ Զույգը որոշել էր ոչ մեկի առաջ դուռը չբացել, բայց․․․Ժամեր անց հնչեց դռան զանգը: Երբ այս գեղեցիկ զույգը պատ րաստվում էր ամուս նանալ, նրանք որոշեցին իրենց ամուս նական առաջի օրը ոչ ոքի առջև դուռը չբացել:
Եվ ահա, եկավ այդ օրը. նրանք հարսանիքից հետո տուն վերադարձան ու դուռը ներսից կողպեցին: Երկու ժամ անց լսվեց դռան զանգի ձայնը. տղայի ծնողներն էին եկել:
Տղան մեծ ցանկություն ունեցավ դուռը բացելու և ծնող ների ներս հրա վիրելու, բայց քանի որ պայմանավորվա-ծություն ունեին՝ չբացելու դուռը ոչ ոքի դիմաց, նա մեծ դժվարությամբ զսպեց իրեն և չբացեց դուռը: Իսկ տղայի ծնողները լուռ ու մունջ հեռացան:
Անցավ մի քանի ժամ, դռան զանգը կրկին հնչեց. այս ան գամ աղջկա ծնող ներն էին հյուր եկել:
Չնայած այն բա-նի, որ ամուսին ները պայմանավոր վածություն ունեին՝ դուռը չբացել, ով էլ որ լինի, աղջիկը արցունքն աչքերին ասեց ամուսնուն, որ չի կարող այդպես վարվել իր ծնողների հետ և վազելով դուռը բացեց նրանց առջև:
Այս դեպքից անցան շատ երկար տարիներ: Նրանք գեղեցիկ ընտանիք էին կազմել, ունեին երկու տղա երեխա և սպա սում էին երրորդ փոքրիկին:
Երրորդը ծն վեց ամբող ջովին առողջ և մի հրաշք աղջ նակ: Երբ ամու սինը կնոջն ու աղջկան տուն բերեց հիվան դանոցից, մի մեծ խնջույք կազմա կերպեց:
Նա հրա վիրել էր իր բոլոր ըն-կերներին, բոլոր հարա զատներին, նույնիսկ նրանց, ում պարզա պես ծանոթ էր և շատ մեծ հյուրա սիրություն կազմակերպեց:
Երբ խնջույքն ավար տվեց ու բոլորը տուն գնացին, կինն ամուսնուն հարցրեց, թե ի՞նչ կարիք կար այսքան մեծ խնջույք կազմակերպելու:
Կարելի էր հրավիրել միայն ամենամտերիմ մարդկանց և թեթև հյուրասիրություն կազ-մակերպել: Ամուսինը գրկեց կնոջն ու ժպիտը դեմքին պատասխանեց.
«Սիրելիս, ես այսօր պարզապես հերթա-կան երեխան չեմ ունեցել: Այսօր ծնվել է նա, ով հետագայում իմ առջև դուռ կբացի…»։
Այո, այդպես է… աղջկա սերն ու հոգատարությունը, այն սերը, որ պահում է իր սրտում, ուրի՜շ է…