Հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման առանց խաչի ու նկարի. ահա թե ում է այն պատկանում․ անչափ հուզիչ և ուշագրավ պատմություն

Երկրաշարժի մասին խոսելիս և դիտելով երեսուներեք տարի առաջ արված լուսակարները և վավերագրական տեսագրությունները, սարսռում և գիտակցում ես, որ տեղ կյանքն ակնթարթ է, փլուզում։Փլուզում տան, ընտանիքի, քաղաքի, հայրենիքի, հարազատի և այդ ամենը միասին և վայրկայնների ընթացքում։

1988 թ․ ավերիչ երկրաշարժի 100-ավոր շիրիմների կողքին մի գերեզման կա, որը չունի խաչ, նկար։ Միայն մի հուշաքար կա, որի վրա գրված է Ժուժա։ Ո՞վ է Ժուժան։ Շուն է։ ամենասովորական, հասարակ մի շուն։

Կենդանական աշխարհի թերևս ամենահավատարիմ էակը, հաճախ նույնիսկ մարդկանցից էլ շատ հավատարիմ։ Բայց նա անհնարինն է արել. փրկել է մեկամյա աղջնակի, որի հետ գտնվել է փլատակների տակ։

4 օր շունը տաքացրել է երեխային իր ջերմությունով, ենթադրվում է նաև, որ կերակրել է իր կաթով. հակառակ դեպքում հնարավոր չէր երեխայի ողջ մնալը։

Եվ ահա փրկարարները լռության րոպե են կազմակերպեցին, որ կարողանան լսել մարդկանց ձայները քարերի տակից։ Եվ հանկարծ Ժուժան հաչում է։

Բայց կենդանիները չէին կարևորվում… Այդ ժամանակ Ժուժան թեթևակի կծել է աղջնակին, ով սկսել է լաց լինել, որի շնորհիվ էլ փրկվել է։

Ժուժան հետագայում ապրեց Լալա Սարյանի տանը՝ տասներկու տարի։ Իսկ երբ մահացավ, շանը թաղեցին Սպիտակի գերեզմանատանը` մարդկային շիրիմների կողքին։