Մեղրամսի ժամանակ հարբած բրիտանացի զույգը պատահաբար հյուրանոց է ձեռք բերել՝ սենյակ վարձելու փոխարեն, գրում է The Daily Mirror-ը:Ջինա Լայոնսը և Մարկ Լին`Լոնդոնից չափից շատ ռոմ են խմել և Շրի Լանկայում ծովափին հյուրանոց գնելու որոշում են կայացրել:
Երեք շաբաթ ուղևորության ժամանակ զույգը Տագալեում ծովափնյա տնակում է ցանկացել ժամանակ անցակցնել:12 բաժակ ռոմ խմելով`զույգն իմացել է, որ տունը գնելը վարձակալությունից մի փոքր ավելի թանկ արժե, ուստի որոշել են այն ձեռք բերել:
Զույգն այն գնել է երեք տարով՝ 39 576 դոլար վճարելով:
Գնելուց հետո պարզվել է, որ հարսնացուն հղի է: Ավելի ուշ զույգը վերանորոգել է հյուրանոցը և յոթ սենյակ բացել: