Հարազատ մայրս թքած ունի երեխաներիս ու ինձ վրա․․․ Անգամ ամենածանր պահին նա ինձ չօգնեց․․․

Նամակն ուղարկել է մեր հետևորդներից մեկը։

Ես մորս միակ երեխան եմ։ Հայրս լքել է նրան, երբ ես դեռ 3 տարեկան էի։ Ու այդ օրվանից սկսած ես հարազատ մորս համար բեռ եմ եղել։

Նա իմ պատճառով չէր կարողանում որևէ տեղ գնալ, ընկերուհիների հետ իր ուզածի չափ շփվել, անձնական կյանքը դասավորել։

Մայրս ինձ երբեք չի սիրել, թեպետ հոգ տարել է։ Քաղցած, ծարավ, կեղտոտ կամ առանց նորմալ հագուստի չեմ մնացել, բայց մորիցս գեթ 1 անգամ չեմ լսել սիրո խոսքեր, չեմ զգացել քնքշանք։

Դեռ վաղ տարիքից սկսել եմ տան գործերով զբաղվել, սակայն սեփական տեսակետն ու կարծիքը ունենալու իրավունք չեմ ունեցել։

Բացի այդ ամենից, պիտի ինձ միշտ այնպես պահեի, որ չխանգարեմ մորս։ Դրա համար էլ երբ նա գալիս էր տուն, փորձում էի աննկատ նստել իմ սենյակում, չաղմկել։ Շատ ժամանակ գնում էի ընկերուհուս տուն, որն ապրում էր մեր վերևի հարկում։

Ես հոգուս խորքում միշտ նախանձում էի նրան, քանի որ տեսնում էի, թե ինչ հարաբերություններ ունի ծնողների հետ։ Կարծում եմ, ծնողների սերը երեխաների համար մեծագույն նվերն է։

Հիմա ես արդեն 30 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու որդի։ Ապրում եմ մորս հարևանությամբ, հենց կողքի շենքում։

Այս տարիքի հասնելով՝ մտովի փորձում եմ արդարացնել նրան, մտնել դրության մեջ։ Ամսական մի քանի անգամ գնում եմ նրա տուն, մաքրություն անում, մթերք ու դեղեր տանում, բայց միմյանց առաջվա պես սառն ենք վերաբերվում։

Վերջերս եղավ մի դեպք, որից հետո մորիցս հրաժարվելու որոշում կայացրեցի։ Ամուսինս 15 օրով մեկնել էր գործուղման, ու նրա գնալու հենց հաջորդ օրը սայթաքեցի ու կոտրեցի ոտքս։

Պատկերացրեք, երկու երեխաներ, ում համար պետք է օրական առնվազն 3 անգամ ուտելիք պատրաստել, հագուստը փոխել ու լվանալ, ու ես, ով նստած է կոտրած ոտքով ու ոչինչ չի կարողանում անել։

Զանգեցի մորս, խնդրեցի գալ, իսկ նա պատասխանեց, որ մեղավոր չէ կատարվածի մեջ ու ես ինքս պիտի լուծեմ խնդիրներս։

Սկեսուրս ուրիշ քաղաքում է ապրում, զանգեցի նրան, պատմեցի, թե ինչ է եղել։ Գիտեք, նա տաքսի նստեց, որի համար վճարեց իր թոշակի գրեթե կեսը ու 2 ժամից հասավ մեր տուն։

Այնքան ցավալի է, որ հարազատ մայրս ինձ չի սիրում, բայց դե Աստված նրա հետ․․․