Ահա մի քանի բաղադրատոմս, թե ինչպես կարելի է մշակել խորովածի միսը, որպեսզի այն փափուկ ու համեղ լինի։
1. 2 կիլոգրամ մսին մեկ մեծ կամ երկու փոքր կիվի վերցրեք։
Եթե հասած է, ձեռքով ճզմեք ու խառնեք մսի հետ կամ կտրատեք ու այդպես խառնեք մսին։
Լավ խառնելուց հետո սոխ և համեմունքներ ավելացրեք՝ աղ, պղպղեղ, թողեք կես ժամ։ Խորովածն աննման համ կունենա։
2. 2 հատ նուռը, 2/3 բաժակ գինին, սոխը խառնեք։
Այսքանը նախատեսված է 4 կգ մսի համար։ Խառնեք մսին, դեռ աղ մի ավելացրեք։
Թողեք մնա գիշերը, ապա խորովելուց 1,5 ժամ առաջ աղ ավելացրեք, խառնեք։
3. Մսի վրա գազավորված հանքային ջուր լցրեք ու թողեք 2 ժամ, ապա ավելացրեք համեմունքները ձեր ճաշակով, մայոնեզ կամ թթվասեր քսեք, թողեք 10-15 րոպե ու դրեք կրակին։