Առակ ժամանակի մասին.. Հանդիպում են «Անցյալը», «Ներկան» ու «Ապագան» ու սկսում են վի ճել, թե ով է մարդու համար ավելի կարևոր:
Անցյալն ասում է. _Մարդու համար ես ամենակարևորն եմ, ես անընդհատ նրա հիշողություններում եմ: Ես եմ նրան ամեն ինչ սովորեցրել, ինձ հաշվի առնելով՝ նա որոշումներ է կայացնում:
Իմ հարցով ոչ մի խնդիր մարդը չունի, քանի որ այստեղ իր համար շատ հարմար իրավիճակ է: Ապագան լսում է անցյալին ու պատասխանում.
_Ես համաձայն չեմ անցյալի հետ , եթե ես չլինեմ, մարդ չի կարողանա զարգանալ, եթե ես չլինեմ, ապա ու՞մ մասին է մտածելու:
Ես ամբողջությամբ զբաղեցնում եմ մարդու երազանքները, ուստի նրա համար ամենակարևորն ապագան է:
_Ընկերներ, Դուք տեսադաշտից բաց եք թողնում իրականությունը,_ասում է ներկան,_ մարդու անցյալն ու ապագան միայն նրա մտքերում են:
Անցյալ, դու արդեն չկաս, իսկ դու ապագա, դեռ չես էլ եղել: Միայն ես եմ ներկան, միջավայր, որտեղ մարդն այս պահին ապրում է:
Ապրենք ներկայով, անցյալը ետ չենք բերի, իսկ ապագան միշտ վարդագույն է և շատ հաճախ մտացածին: Երազելու փոխարեն պետք է գործել ներկայում: