Մի անգամ Լի Բեքը (Lee Beck) և իր աղջիկը՝ Ամելին որոշեցին, որ ուզում են ինչ-որ հատուկ ձևով նշեն իրենց ծննդյան օրերը: Մանկական խաղերի ու աղմկոտ երեկույթների փոխարեն, այս տարի նրանք ավելի հետաքրքիր և հուզիչ բան մտածեցին:Ամբողջ տարվա ընթացքում նրանք 39 գործ էին անում: Ինչու՞ հենց 39:
Բանն այն է, որ նրանց երկուսի տարիքների գումարը 39 է. Լին 32 տարեկան է, իսկ աղջիկը 7:
Այս ակցիայի միջոցով Լին ու Ամելին ցանկացել են շնորհակալություն հայտնել իրենց քաղաքի՝ Օքսվորդի բնակիչներին:
Ահա դրանցից մի քանիսը.
-Ոստիկանների և հրշեջների համար շոկոլադ են բերել:
-Գումար և երկտող են թողել լվացքատանը, իրենցից հետո եկողների համար:
-Տեղական մանկական գրախանութին գրքեր են նվիրել:
-Անցորդներին վիճակախաղի տոմսեր են նվիրել՝ գրված «Հաջողություն»:
-Այգու աղբն են հավաքել:
-Նվիրատվություն են կատարել շրջակա միջավայրի հիմնադրամին:
-Հին հագուստը փոխանցել են կարիքավորներին:
-Ամելին դպրոց գունավոր մատիտներ է տարել և բաժանել համադասարանցիներին:
-Օճառի պղպջակների տուփեր են բաժանել:
-Այգում խաղալիք դինոզավրեր են թաքցրել, որ հետո երեխաները գտնեն դրանք:
-Ավտոմատի մոտ շոկոլադ են թողել անծանոթների համար:
Թղթի վրա գրված է. «Անվճար շոկոլադ: Վայելեք այս բարի արարքը: Միգուցե, մի օր էլ դուք բարի գործ կատարեք մեկ ուրիշի համար: Կտեսնվենք»:
Նրանցից ամեն մեկը իր կատարած ամենասիրած գործն է նշում: Օրինակ՝ Ամելին հիացավ այն մտքից, որ կարելի է թողնել մանրադրամը այն մարդու համար, ով կգցի այն ջրի մեջ և ցանկություն կպահի:
«Անվճար ցանկուրյուններ. Վերցրեք, խնդրեմ, մանրադրամը»:
Իսկ ամենակարևոր գործը Լիի համար, հիվանդանոցն էր, որտեղ բուժել էին իր տատիկին: Հիվանդանոցի բակի համար նրանք նվիրեցին մի գեղեցիկ բույս:
Հետագայում Լին ու Ամելին ուզում են կրկնել այս անհավանական փորձը, բայց այս անգամ արդեն կկիսվեն միայն իրար հետ, որպեսզի այն դարձնեն իսկական կախարդական:
Հենց այսպես է պետք երեղաներին սովորեցնել բարի լինել՝ աշխարհը դարձնելով մի փոքր ավելի լուսավոր: