1. Ճակատագիրը դասավորվեց այնպես, որ իր մահը Օսկար Ուայլդը դիմավորեց չափազանց անճաշակ պաստառներով պատված սենյակում:
Եվ անգամ այն փաստը, որ եկել էր կյանքի վերջին պահը, չփոխեց հայտնի գրողին և նրա վերաբերմունքը կյանքին:
Իր կյանքը Ուայլդն ավարտեց այս բացականչությամբ. «Այս գույները մարդասպան են: Մեզանից մեկը պետք է հեռանա այստեղից»:
2. Բարձրանալով կառափնարանի վրա՝ մահվանն ընդառաջ, թագուհի Մարիա Անտուանետանսայթաքեց և պատահաբար կանգնեց դահճի ոտքի վրա:
Որպես արդարացում նա բացականչեց հետևյալը, որն էլ դարձավ թագուհու վերջին խոսքը. «Ներողություն եմ խնդրում, մսյո, ես դա պատահաբար արեցի»:
3. Հզոր կայսրուհի Ելիզավետա Պետրովնան իր մահին դիմավորել է բժիշկներով շրջապատված:
Դժվար է անգամ պատկերացնելը վերջիններիս զարմանքը, երբ կայսրուհին մահից վայրկյաններ առաջ անսպասելիորեն նստեց մահճակալին ու խիստ տոնով հարցրեց.
«Ինչ է, ես դեռ ո՞ղջ եմ»: Բժիշկները դեռ չէին հասցրել ուշքի գալ, երբ կայսրուհին մահացավ:
4. Մահից առաջ հյուրանոցի պատերի ներսում գտնվող հայտնի դրամատուրգ Յուջին Օ՛Նիլն ընդամենը մի արտահայտություն բացականչեց. «Ես այդպես էլ գիտեի:
Ես այդպես էլ գիտեի: Ծնվել եմ հյուրանոցում, և ահա, գրողը տանի, մահանում եմ կրկին հյուրանոցում»:
5. Հանրահայտ պարուհի Մատա Հարին, ով մեղադրվում էր լրտեսության մեջ, անգամ մահին ընդառաջ կանգնած էր կանացի և հրապուրիչ տեսքով:
Զինվորներին, որոնք հավաքված էին նրա շուրջը մահապատիժը՝ գնդակահարությունն իրականացնելու համար, նա օդային համբույրներ էր ուղարկում՝ ասելով. «Ես պատրաստ եմ, տղանե՛ր»:
6. Անգլիացի գրող-արձակագիր Սոմերսետ Մոեմը հայտնել է. «Մահանալը ձանձրալի ու մռայլ գործողություն է: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս երբեք չզբաղվել դրանով»:
7. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն ես միշտ մտածել եմ, որ դա ինձ համար բացառություն է: Եվ ի՞նչ»:
Այս եզրակացությանն է հանգել, այնուհետև կյանքից հեռացել ամերիկահայ դրամատուրգ և արձակագիր Վիլյամ Սարոյանը:
8. Ժոզեֆ Գրինը, ով անգլիացի հայտնի վիրաբույժ էր, ինչպես և բնորոշ է բոլոր բժիշկներին, սովորություն ուներ ճնշում չափելու:
Չափելով իր ճնշումը՝ նա արտաբերել է. «Զարկերակն անհետացավ»:
9. «Եթե մահը սա է, ապա այն ոչնչով չոգևորեց ու չզարմացրեց ինձ»,- կյանքի վերջին վայրկյաններին ասել է անգլիացի քննադատ Լիթոն Սթրեյչին:
10. Եվ միայն ռուս գրող Սալտիկով-Շեդրինն իրեն բնորոշ երգիծական տրամադրությամբ է դիմավորել մահին՝ «վերջինիս» տալով այս հարցը. «Այդ դու՞ ես, հիմա՛ր»: