Դերասանուհի Մարինկա Խարչատրյանը սեպտենբերի 8-ին տոնեց 22-ամյակը:
Նախորդ տարի տարեդարձի օրը նշանված դերասանուհու համար այս տարեդարձն էլ առանձնահատուկ դարձավ սիրելիի՝ Հրաչ Թառոյանի շնորհիվ, որն ամուսնության առաջարկություն արեց Մարինկային:
Մարինկան Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել խնջույքից և շնորհակալություն հայտնել իր օրը տոնի վերածելու համար:
«Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, հարազատներիս կողքիս լինելու և օրս տոն դարձնելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն սիրելիիս ամուսնության առաջարկության համար:
Ավելի ցանկալի և հեքիաթային նվեր չէր էլ կարող լինել: Սիրում եմ»,- գրել է դերասանուհին: