Համացանցում ծանոթացա մի աղջկա հետ, որոշեցինք հանդիպել ռեստորանում, և իմանալով, թե ինչ կա նրա մտքին՝ ես որոշեցի մի լավ դաս տալ նրան…

Մի անգամ ես համացանցում ծանոթացա մի աղջկա հետ:Ես անմիջապես հասկացա, որ դա այն տեսակի աղջիկներից է, որոնք «ապրում են» ծանոթության սոցցանցերում:

Նրանց գործողությունները հետևյալն են. ամեն օր ստանում են ծանոթանալու հրավերներ, այնուհետև համաձայնում են հանդիպել, ընտրում են բավականին լավ ռեստորան կամ ակումբ:Լավ ուտում են, կախված ախորժակից, լավ ուրախանում են, հանդիպման գալիս են ընկերուհու հետ, որին իբր պատահական են հանդիպել և հաջորդ օրը դադարեցնում են կապը:

Այդ աղջկան առաջարկեցի հանդիպել, նա սիրով համաձայնեց, ես առաջարկեցի գնալ միի հանգիստ վայր թեյ խմելու, իսկ նա առաջարկեց գնալ բարձրակարգ ռեստորաններից մեկը:

Նա եկավ ընկերուհու հետ:Նրանք ողջ երեկո լավ տրամադրություն ունեին թանկարժեք ուտեստներ էին պատվիրում, ես ինձ համար միայն թեյ պատվիրեցի և կամաց-կամաց խմում էի:

Նրանք մի լավ զվարճացան:Որոշ ժամանակ անց ես խնդրեցի մատուցողին բերել հաշիվը. սակայն առանձին:

Աղջիկներն իրար նայեցին ու սկսեցին դժգոհել.«Դու հրավիրել ես և մե՞նք պետք է վճարենք»:

Ես չթաքցնելով ժպիտս ասացի.

«Ես հրավիրել եմ թեյ խմելու, եթե թեյ կցանկանաք, ես սիրով կվճարեմ, իսկ մնացած ուտեստները դուք եք պատվիրել»:Նրանք սկսեցին փորփրել իրենց պայուսակները, հանում էին իրենց կրեդիտ քարտերը, քանի որ մատուցողը նրանց ներկայացրեց մի կլորիկ հաշիվ:

Ես նկատեցի մատուցողի գոհունակ հայացքը, նրան որպես տղամարդ դուր եկավ իմ արարքը:Երբ ես ոտքի կանգնեցի ու նրանց հաջողություն մաղթելով ուզում էի դուրս գալ, նա ականջիս ասաց.«Լավ դաս տվեցիր այդ ձրիակերներին, եղբայր»:

Տղաներ, հեռու մնացեք կուրտիզանուհիներից:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *