Հաճախ աղջիկները ամուսնանալիս վերցնում ամուսնու ազգանունը․․․ ինչու են նման բան անում․․․

Ամուսնանալիս ազգանունը փոխելը արտասովոր երևույթ չէ։ Վաղ ժամանակներից բազմաթիվ աղջիկներ են անում դա։

Բարեբախտաբար, յուրաքանչյուր աղջիկ ինքնուրույն որոշելու իրավունք ունի՝ փոխել ազգանունը թե ոչ։

Ինչի համար փոխել ազգանունը

Կար ժամանակ, երբ աղջիկը պարտավոր էր փոխել ազգանունը՝ վերցնելով ամուսնունը։ Այս հարցը նույնիսկ չէր քննարկվում, քանի որ կինը գալիս էր ամուսնու տուն ու ընտրության հնարավորություն ուղղակի չուներ։

Երբ կինը փոխում էր ազգանունը, համաձայնվում էր այն գաղափարի հետ, որ ամուսինը՝ տան գլխավորն է, իսկ ինքը՝ խոհարարն ու մաքրուհին։ Մեր այսօրվա իրականությունն այլ է։

Հին ավանդույթների պահպանում

Հազվադեպ երոևյթ չէ, երբ կնոջն ուղղակի հարմար է պահպանել ավանդույթները։

Օրինակ, նրան դուր չի գալիս իր ազագանունը, իսկ ամուսնությունը ընձեռում է այն փոխելու հնարավորություն։

Շատ կանայք համարում են, որ ընտանիք ստեղծելու նախաձեռնությունը պիտի պատկանի տղամարդում, և ընդհանուր ազգանունը կօգնի իրենց ավելի ամուր ընտանիք կազմել։

Ռոմանտիկ ենթատեքստ

Ամուսնու և երեխաների հետ միևնույն ազգանուն ունենալը որոշ կանանց համար ռոմանտիկ երևույթ է։ Նաև տղամարդուն է հաճելի, երբ կինը դեմ չի լինում վերցնել իր ազգանունը։

Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ թեմայի պատճառով լինում են լուրջ վեճեր ու տարաձայնություններ։

Շրջապատի մարդկանց կարծիքից կախվածություն

Որոշ կանայք դժվարանում են դեմ գնալ ընդհանուր ստանդարտներին ու մարդկանց դիրքորոշմանը, դրա համար էլ նախընտրում են փոխել ազգանունը։

Կան նաև այնպիսիք, ովքեր համարում են, որ կինն ու ամուսինը պիտի լինեն մի ամբողջություն, բացի այդ չեն ուզում հետագայում բացատրել երեխաներին, թե ինչու են հայրիկն ու մայրիկը կրում տարբեր ազգանուններ։

Իսկ դուք փոխե՞լ եք ձեր ազգանունը և ինչու՞։