Կույր երեխան երբեք չէր տեսել մորը․․․ Միայն հատուկ ակնոցի շնորհիվ հրաշք տեղի ունեցավ․․․

Համացանցում կա տեսանյութ այն մասին, թե ինչպես է փոքրիկ տղան առաջին անգամ տեսնում իր մայրիկին։ Հոլովակը գերել է միլիոնավոր մարդկանց սրտեր՝ տարածվելով ողջ աշխարհում։

Տեսանյութը նկարահանված է Վաշինգտոնում՝ Լեոպոլդի հարազատների կողմից։ Կադրերում մենք տեսնում ենք փոքրիկ տղայի ռեակցիան, երբ նա հագնում է նոր ակնոցը։

Դա հատուկ ակնոց է, որը օգնում է տեսնել աչքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց։

Լեոպոլդի մոտ ախտորոշված է հազվադեպ խանգարում, որը կոչվում է Օկուլոկուտանային ալբինիզմ։ Այն ազդում է մարդու մաշկի, մազերի ու աչքերի երանգի վրա։

Այս խանգարումը հանգեցրել է նրան, որ երեխան ի ծնե տառապել է տեսաղության խանգարումով։

Հոլովակում երոևւմ է, թե ինչպես են Լեոպոլդի աչքերին դնում ակնոցը։

Ընդամենը 1 վայրկյան է պահանջվում, որ տեսանյութի հերոսը գիտակցի, թե որքան փոխվեց տեսողությունը։

Նա նայում է մայրիկին, ով իր առաջ նստած է ծնկներին ու ժպտում է։

Լեոպոլոդը տեսնում է մոր երջանիկ դեմքը ու պատասխանում նրան ժպիտով՝ առաջին անգամ պարզ տեսնելով նրա դեմքը։

Երեխան նայում է իր ձեռքերին, նկատում շուրջը․․․
—Այսօր նա ստացավ նոր ակնոցը ու արդեն կարող է տեսնել աշխարհը, -գրել է Լեոպոլդի մայրիկը։