Եթե դուք նույնպես սիրում եք կաշվե կոշիկներ, այս հնարքը ձեզ էլ դուր կգա: Ի դեպ, այս մեթոդը հարմար է և բնական կաշվից, և կաշվի փոխարինիչից պատրաստված կոշիկների համար:Ինչում է կայանում այս հնարքը
Ես երբեմն գնում եմ կոսմետիկ քսուքներ, որոնք հետագայում չեմ օգտագործում: Մաշկս բավականին զգայուն է, ալերգիկ, ու ոչ բոլոր խնամքի միջոցներն են ինձ հարմար:
Իսկ ի՞նչ անել անպետք քսուքների հետ: Ափսոսում եմ բացել ու նորը գցել աղբը: Որոնք թանկարժեք են, նվիրում եմ ընկերուհիներիս, իսկ մնացածը կիրառում եմ կոշիկներիս համար:
Երբ առաջիին անգամ արեցի փորձարկումը, շատ զարմացա: Կոշիկներս նորի պես փայլեցին: Հատուկ կոշիկի քսուք գնելու անհրաժեշտությունը վերացավ:
Կոսմետիկ քսուքի ազդեցությունը գրեթե չի տարբերվում սովորականի ապահոված արդյունքից: Այն կոշիկի մակերեսի վրա սետղծում է պաշտպանիչ թաղանթ:
Կոշիկները փայլում են, գեղեցիկ ու խնամված տեսք են ունենում:Կոշիկների համար կարող եք կիրառել անգամ ժամկետանց քսուքները:
Պարզապես մի քիչ քսուք լցրեք սպունգի վրա, քսեք կոշիկներին: Արդյունքը շշմեցնող է: