Կողոպտիչները մտածում էին, թե այս վեցամյա երեխան տանը մենակ է, սակայն նրանք չարաչար սխալվում էին…

Պատկերացրեք այսպիսի ընտանիք: Հայրը մինչ ուշ երեկո աշխատում է, մայրն ամբողջ օրը ոտքի վրա է, գնում է խանութ, լվացքատուն կամ էլի ինչ-որ տեղ: Տանը հաճախ մենակ մնում է փոքր 6 ամյա աղջիկը:Դրա մասին իմանում են երկու կողոպտիչներ և որոշում են թալանել հեշտ բնակարանը: Սակայն, ինչպես պարզ եղավ հետագայում, նրանք շատ վատ էին պատրաստվել:

Բռնացնելով պահը, երբ մայրիկը գնացել էր գնումներ կատարելու, կողոպտիչները արագ ներխուժում են բնակարան: Բայց մինչ դուռը բացելը, նրանք որոշում են տալ դռան զանգը, որպիսի հանգիստ լինեն: Նրանց պատասխանում են փոքրիկ աղջկա բարակ ձայնով.

-Ո՞վ է:
-Գազի տեսչությունից է, տանը մեծերից մարդ կա՞:
-Ոչ, ոչ ոք տանը չէ: Միայն ես ու Ալեքսիկը:
-Հաա, հասկանալի է: Իսկ դու և Ալեքսիկը քանի՞ տարեկան եք:
-Ես՝ 6, Ալեքսիկը՝ 3, մի քանի օր առաջ է լրացել:

Հանցագործները շատ են ուրախանում գործի այդպիսի ընթացքից և անցնում են կողպեքը բացելուն: Շատ արագ անելով դա՝ մտնում են ներս:

Այն, ինչ հետո տեղի ունեցավ, սրիկաները երկար կհիշեն:Խոհանոցից դեպի նրանց է վազում հսկայական շուն, որը կողոպտիչներից մեկին պառկեցնում է գետնին և ատամներով բռնում վիզը: Մյուս հանցագործը վախից սեղմվում է պատին և տեղից չի շարժվում, քանի որ դա ավելի վտանգավոր կարող է լինել:

Փոքրիկ տիրուհուց հրահանգը ստանալով՝ շունը մնում է նույն դիրքում, մինչ մայրիկի վերադարձը, նաև ոստիկանների գալը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *