Սանդրա Միլենա Ալմեյդան ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը՝ որովայնում անտանելի ցավերի
պատճառով:
Կոլումբիայի համալսարանական հոսպիտալի բժիշկներն արագ հասկացան,
որ աղջկա մոտ ստամոքսի անանցելիություն է և շտապ վիրահատեցին՝ օտար մարմինը հեռացնելու համար:
Սակայն որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ պարզվեց առողջական խնդրի պատճառը:
Աղջկա մարմնում հայտնաբերեցին 100 դոլարանոցների կապ:Ընդհանուր առմամբ հաջողվեց պահպանել
5700 դոլար:
Քանի որ գումարը փոքր չէ, բժիշկները ոստիկանությանը տեղեկացրեցին այդ դեպքի մասին: Ալմեյդան
նույնիսկ չփորձեց թաքցնել տեղի ունեցածը: