ԿՆոջը դուր էր գալիս իր փոքրիկ աղջկա անունը, սակայն նա երկու տարի անց այդ անունը կարդաց հակառակ կողմից և ատեց ամուսնուն…

Ավստրալուհի Կլեռ Սմիթը վերջերս իր խոստովանությամբ զվարճացրել է ողջ աշխարհին:Իր աղջկա անվան բացատրությունը նա հրատարակել է մի հայտնի ամսագրում:

«Մեր աղջկա համար մենք ընտրել էինք Լանեսրա անունը, մտածում էինք, որ դա յուրահատուկ և ռոմանտիկ անուն է: Բայց երբ նա դարձավ երկու տարեկան, ամուսինս ինձ ասաց, որ դա իր սիրելի ֆուտբոլային թիմի անվանումն է՝ «Արսենալ», եթե հակառակ կողմից կարդանք»:

Խորամանկ քայլ է: Ապագա հայրիկին հավանաբար չէր հաջողվի համոզել կնոջ՝ իրենց աղջկան ի պատիվ սիրելի ֆուտբոլային թիմի անվանել:Բայց իր ճկուն տրամաբանության և սրամտության շնորհիվ նա լուծում էր գտել, որի արդյունքում բոլորը գոհ էին մնացել: Սովորե՛ք, տղամարդի՛կ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *