Տիեզերքը շատ զարմանահրաշ մեթոդներ ունի, որպեսզի միավորի մարդկանց :Համապատասխան բնակարանի,աշխատանքի և այլ պատճառների փնտրտուքներով տարված գնում են հեռուներ:
Միեւնույն ժամանակ, աշխարհի բեմի կուլիսների հետեւում աշխատում է մի կազմակերպություն, որը մեզ համար կատարյալ կապեր է ստեղծում:
Սա պատահականությունների տիեզերական կառավարման կենտրոն է:
Պատահական դեպքեր չեն լինում:Պատահականությունները հրաշալի իրադարձություններ են, որոնց ստեղծողը, Աստված է, ով չի ցանկանում հայտարարել իր մասին:
Այն ամեն ինչը հայտնվում է ձեր կյանքում, ձեր մտադրությունների եւ մտքերի արդյունքն է:
Երբ ձգտում եք կատարել ձեր սրտի ցանկությունները, իմացեք, որ ձեր բոլոր մտադրությունները հայտնի են Տիեզերքին:
Նա ծրագրում է ձեր կյանքի իրադարձությունները: Աստված ունի ձեր հասցեն:
Արեք այն ամենը ինչը ձեր ձեռքերում է, առանց որեւէ լարվածության կամ աղմուկի,իսկ մնացածը թողեք Տիեզերական կենտրոնին:
Երբ մարդը ամեն ինչ անում է իր մտադրությունները իրականացնելու համար,իսկ հետո ապավինում է ողջամիտ, անտեսանելի ուժի օգնությանը, իրականանում են մեծ ցանկություններ:
Աղոթիր,պլանավորիր,տրամադրվիր եւ արա այն ամենը ինչ, որ կարող ես անել … եւ հետո ամեն ինչ թող իր հունին, ամեն ինչ իր հունին թողնելու ձեր ունակությունը նույնքան կարեւոր է, որքան աղոթքները:
Յուրաքանչյուր մարդու, ում հանդիպում եք ձեր ճանապարհին,նա գործող անձ է ձեր իսկ գրած սցենարում: Ձեր միակ մտահոգությունը մշտապես հետևել սցենարին, որպիսզի ֆիլմը ավելի լավ ստացվի:
Սցենարի պատասխանատվությունը ձեզ վրա է: