Ամեն օր ամեն ինչ նույնն է… Արդեն հոգնել եմ…Այնքան եմ ուզում աշխատանքից վերադառնալ տուն, տեսնեմ, որ ինձ սպասում է գեղեցիկ ու խնամված կինս, տանը մաքուր է, սեղանին համեղ ուտեստներ են, մոմեր, ռոմանտիկա…
Սկզբում ամեն ինչ հենց այդպես էր: Այս ամենը իմ վառ երևակայության արդյունքը չէ: Ինչ լավ ժամանակներ էին…
Անիս իսկական աստվածուհի էր: Նրա մեջ հիանալի էր ամեն ինչ՝ դեմքը, կազմվածքը, թեթև բնավորություն ուներ:
Հարսանիքից հետո առաջին ամիսների ընթացքում զբոսնում էինք, գնում ակումբներ… Մենք համոզված էինք, որ այս մեծ աշխարհում գտել ենք իրար:
Բայց այդ ամենը շարունակվեց մինչ այն պահը, երբ իմացանք, որ երեխայի ենք սպասում: Ու սկսվեց այն, ինչին ընդհանրապես պատրաստ չէի:
Կնոջս մոտ անտանելի սրտխառնոց սկսվեց, գլխապտույտներ, ինքնազգացողությունը վատացել էր: Անին մի քանի անգամ հիվանդանոց պառկեց: Անհոգ կյանքի մասին ստիպված էինք մոռանալ:
Բայց ես վստահ էի, որ երբ փոքրիկը ծնվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզվեց՝ սխալվում էի:
Իսկապես երջանիկ էի, երբ լույս աշխարհ եկավ որդիս: Հետո սկսվեցին անվերջ տակդիրներ, կաթնախառնուրդ, ցանափոշի…
Երեխան գիշերները լաց էր լինում, չէի կարողանում քնել, առավոտյան մի կերպ էի գնում աշխատանքի:
Ստացվեց այնպես, որ երկու տարուց էլ ծնվեց մեր աղջիկը: Հիմա որդիս 3 տարեկան է, աղջիկս՝ 1: Պիտի որ ուրախ լինեի, բայց չի ստացվում:
Գազօջախին միշտ միայն ապուր է լինում, տանը՝ խառնաշփոթ, աղմուկ: Կինս միշտ դժգոհ է, գանգատվում է, որ հոգնել է: Բայց թե ինչից է հոգնում տանը նստած, չեմ հասկանում:
Ամբողջ օրվա ընթացքում մի ապուր է եփում: Երեխաները հանգիստ խաղում են, օրվա մեջ մի անգամ զբոսնելով գնում է խանութ ու խաղահրապարակ: Բայց չէ որ մաքուր օդին քայլելը հաճելի է:
Ես Անիին բազմիցս եմ ասել, որ իրեն կարգի բերի, իսկ նա միշտ ինչ-որ արդարացումներ է փնտրում: Ասում է՝ գումար չկա, երեխաներին ու՞մ մոտ թողնեմ…
Եթե ցանկություն ունենար, ամեն ինչ էլ կստացվեր:
Ես ամբողջ օրը աշխատում եմ, բայց դեռ պիտի երեխաների հարցում էլ օգնե՞մ նրան:
Կյանքը մեզ 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ: Ավելի լավ է ալիմենտներ վճարեմ, քան թե ապրեմ այդ քաոսում: