Կինն ամեն օր ուտում է 5 բզեզ՝ հավաստիացնելով, որ ամրապնդում է առողջությունը եւ օգնում կանխել քաղցկեղը

Կալիֆոռնիացի Մարսելա Իգլեսիասը երկարաքիթ բզեզներ է ուտում՝ հավաստիացնելով, որ դա ոչ միայն դանդաղեցնում է ծերանալը, այլեւ ամրապնդում է առողջությունը եւ օգնում կանխել քաղցկեղը։

Երեք երեխաների մայր Մարսելան երկարաքթիկներին բազմացնում է իր տանը, տարաների մեջ եւ ամեն օր ուտում 5 բզեզ։ Բզեզներին նա կերակրում է հացով, ցորենով եւ հազարով։

Նա վստահ է, որ բզեզներում պարունակվող նյութերը պաշտպանում են արթրիտից, քրոնիկական ցավից, մարսողության խնդիրներից։ Միեւնույն ժամանակ, ինչը սկզբունքորեն կարեւոր է, բզեզներին պետք է ողջ-ողջ կուլ տալ, այդկերպ բզեզներից կարելի է ստանալ կոլեոտոքսին նյութը, որը, 2011 թվականի հետազոտության համաձայն, իջեցնում է ուռուցքային բջիջների աճը ավելի քան 70 տոկոսով։

Շատ գիտնականներ վիճարկում են բզեզների արտազատած տոքսինի գործունակությունը քաղցկեղի բջիջների վրա, բայց Մարսելայի համար միեւնույն է։ Նրա խոսքով՝ անգամ եթե բզեզները չօգնեն էլ պաշտպանվել քաղցկեղից, դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են։

Ինչ-որ իմաստով նա իրավացի է. գիտությունը հաստատում է միջատների սպիտակուցային պոտենցիալը, ավելին՝ կարծիք կա, թե ոչ հեռավոր ապագայում հենց նրանք կկազմեն մարդկանց կերակրացանկի մեծ մասը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *