Մի քանի օր առաջ ԱՄՆ Իլինոյս նահանգի Վայոմինգ քաղաքի հրշեջները հաղորդագրություն են ստացել այրվող բնակելի տան մասին:Հասնելով այնտեղ՝ տղամարդիկ սարսափելի տեսարան են տեսել:
Շենքն այրվել է, իսկ տիրուհին ոչ մի տեղ չէր երևում:Սակայն փլատակների կույտի տակից մանկան հուսահատ ձայն էր լսվում:Փրկարարներն այնտեղ նորածին աղջկա են գտել, որը գոծնականում չէր տուժել:
Ի վերջո հասկանլով տեղի ունեցածը՝ քաղաքի բնակիչներն ապշել են փոքրիկի մոր գործողություններից:21-ամյա Շելբի Քարթերը բոլորովին վեջերս էր մայրացել:Նրա դուստրը՝ Քեանան, ընդամենը 12 օր առաջ էր լույս աշխարհ եկել:
Ըստ ամենայնի, հրդեհի ժամանակ մեր հերոսուհին առաջին հերթին նետվել է աղջկան փրկելու:Սակայն երկրորդ հարկում գտնվող մանկական սենյակից դուրս գալուն կրակը խոչընդոտել է:Շելբին պետք է ելք գտներ:
Փոքրիկ Քեանային մանկասայլակի վրա դնելով՝ կինը կապել է ամրագոտիներն ու երեխային դուրս նետել պատուհանից:Շելբիի գործողությունների շնորհիվ՝ նրա դուստրը ողջ և անվնաս է մնացել:Իսկ երիտասարդ մայրը փրկվել չի հասցրել:
Քեանան որբ չի մնա:Շելբիի հարազատներն արդեն հայտարարել են, որ հոգ կտանեն երեխայի մասին:Նրանց այդ հարցում օգնել առաջարկել են քաղաքի գործնականում բոլոր բնակիչները:
Հարևաններն ու ընկերները զոհված մորը հերոսուհի են անվանում: