Ալինան, իմ աղջիկը, 4 տարեկանից չի տեսել իր կենսաբանական հորը: Այժմ լրացել է նրա 11 տարեկանը: Երբ երեխաս 2 տարեկան էր, նախկին ամուսինս կապվեց ինձ հետ և հարցրեց, արդյո՞ք ես դեմ չեմ լինի, եթե ինքը հրաժարվի ծնողական իրավունքից, որպիսի կարողանա ալիմենտներ չվճարել:
Ես էլ համաձայնեցի: Ուզում էի ազատել երեխայիս հոգեբանական տրավմաներից, որպիսի նա նորից և նորից չհիասթափվի չստացված հորից:
Ես երբեք չեմ ստել դստերս, փորձում էի որքան հնարավոր է անկեղծ պատասխանել նրա հարցերին: Երբ աղջիկս 4 տարեկան էր, մի օր զանգեց նրա հայրը և ասաց, որ շատ կցանկանար տեսնել դստերը:
Մենք հանդիպեցինք այգում, մոտ 20 րոպե զբոսնեցինք, և այդ օրը նա ասաց, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել, գուցե էլ երբեք չհանդիպենք: Այդպես էլ եղավ…
Անցել է 7 տարի: Մի քանի օր առաջ պատահաբար հանդիպեցինք մեր հին ծանոթներից մեկին, ով ասաց, որ աղջիկս շատ է նման իր հոր մյուս երեխաներին…
Ներսս կծկվեց, փաստորեն ստել էր, որ մահանալու է…Ես պատկերացրեցի, թե որքան ցավալի էր դստերս համար դա լսելը…
Ես բռնեցի Ալինայի ձեռքից և մենք արագ գնացինք դեպի մեր մեքենան: Ես հույս ունեի, որ նա չի հասկացել, թե ինչի մասին էինք խոսում: Ուժերս հավաքեցի և նայեցի աղջկաս դեմքին, իսկ նա ժպտալով ասաց.
—Մայրիկ…վերջապես նա հասկացել է, թե ինչ է նշանակում հայր լինել: Դա շատ լավ է: Ես ուրախ եմ նրա երեխաների համար:
Ահա այսպես իմ 11 տարեկան աղջիկն ինձ մի վարկյանում սովորեցրեց այն ամենը, ինչ պետք է իմանալ ներման մասին: