Կինը հումորով մոտեցավ ամուսնու ընտանիքից հեռանալուն և իր բաց նամակով ոգեշնչեց բոլոր կանանց: Ինչ կարծիք ունեք Դուք այս մասին

Շատ հաճախ, երբ մարդիկ ամուսնալուծվում են, միմյանց մասին վրդովմունքով են հիշում: Համարվում է, որ եթե չլինեին դժգոհություններ, չէր լինի նաև ամուսնալուծություն:Բայց մի կին, ով ամուսնուց բաժանվելուց հետո շատ ծանր հոգեբանական ապրումների մեջ է ընկել, կարողացել է բացառապես լավ պահեր գտնել:

Ամուսնուն իր շնորհակալությունը նա հայտնել է բաց նամակում.“Սիրելի իմ նախկին ամուսին: Այսօր, վերջապես, ավարտվեց մեր միասնական կյանքի 15 տարին: Ինչպես տեսնում ես, ես լիովին մարել եմ ժամկետը, ՔԿԱԳ-ի գրության վրա ստորագրությունիցս՝ մինչև ամուսնալուծության գործընթացի վրայի ստորագրությունս:

Հիմա ես ազատվում եմ լիովին մաքուր խղճով: Եվ, վերջում, ուզում եմ քեզ հայտնել անկեղծ շնորհակալությունս այն ամենի համար, ինչ դու ինձ տվել ես:Քո շնորհիվ՝ ես սովորեցի կայուն դիմադրել բոլոր կենցաղային տհաճությունները, ինչպիսիք են՝ բանալի կամ հեռախոս կորցնելը: Յուրաքանչյուր իրավիճակում ես միշտ ինքս էի ելք գտնում, որպիսի պահպանեմ քո նրբազգաց նյարդերը

Քո շնորհիվ սովորեցի ներարկումներ անել. Այնպես ստացվեց, որ երեխաները հիվանդանում էին, երբեմն հնարավոր չէր բուժքույր կանչել, իսկ դու շպրիցը տեսնելիս ուշագնաց էիր լինում: Եվ ես ստիպված էի լինում ներարկումներ անել փոքրիկներին, իսկ հետո էլ քեզ ուշքի բերել:Քո շնորհիվ սովորեցի վերանորոգման աշխատանքներ կատարել: Դու երբեք չունեիր դրանց համար ժամանակ և ուժ: Բայց հիմա էլ չեմ վախենում տանը մնալ մենակ՝ առանց տղամարդ:

Քո շնորհիվ սովորեցի բանակցություններ վարել բոլոր կազմակերպությունների աշխատակիցների հետ, գրել բացատրականներ, տույժեր վճարել:

Ի դեպ, երբ քեզ զրկեցին վարորդական իրավունքից, ես ստիպված եղա մեքենա վարել սովորել, որպիսի երեկույթներից հետո կարողանամ տեղափոխել քո գրեթե անշունչ մարմինը:Քո շնորհիվ բավականին լավ կազմվածք ունեմ, չէ որ մշտապես շարժման մեջ եմ՝ կամ խանութից ծանր տոպրակներ եմ բերում, կամ հողամասում գործ եմ անում:

Քո շնորհիվ մի քանի մասնագիտություն եմ յուրացրել՝ ի վերջո, ինչ-որ մեկը պիտի գումար վաստակեր ընտանիքի համար:Բայց ինչի համար իսկապես շնորհակալ եմ քեզ, դա այն է, որ դու այնուամենայնիվ հեռացար ինձանից՝ հոգնելով, որ չեմ հասկանում քո բնության նուրբ գծերը: Հեռացար արագ, և երևի չլսեցիր, ինչպես թեթևացած արտաշնչեցի…

Քեզ շատ մեծ Շնորհակալություն: