Կինը կասկածեց ամուսնուն, երբ վերջինս ասաց, որ գնում է ձկնորսության․․․

Խելացի կնոջից զգուշանալ է պետք․․․

Ամուսինը զանգահարեց կնոջն ու ասաց․
—Սիրելիս, ես ու տնօրենս գնում ենք ձկնորսության։ Մեզ հետ կլինեն նաև մի քանի կոլեգաներ և գործընկերներ։ 1 ամբողջ շաբաթ տուն չեմ գալու, կանցկացնենք այնտեղ։

Սա լավ հնարավորություն է առաջ գնալու ու կարիերաս լավ կառուցելու համար։ Խնդրում եմ, հագուստս դասավորիր, չմոռանաս նաև ձկնորսական պարագաներս։

Գրասենյակից կգամ 1 ժամից, կվերցնեմ ու կգնամ։ Հաա․․․ քիչ էր մնում մոռանայի, նաև երկնագույն մետաքսե նոր գիշերազգեստս կդնես։

Կինը միանգամից կասկածում է, որ մի բան այն չէ։ Սակայն լավ ու հնազանդ կին լինելով՝ անում է այն, ինչ խնդրում է ամուսինը։

Հաջորդ հանգստյան օրերին տղամարդը հոգնած, բայց բավականին թուլացած վիճակում վերադառնում է տուն։

Կինը դիմավորում է նրան ու ասում․
—Լավ անցա՞վ ձկնորսությունը։ Շատ ձուկ բռնեցի՞ր։
—Հա, բավականին, համ խոշոր, համ մանր։ Ուղղակի գիշերազգեստս էիր մոռացել, ինչու՞ չէիր դրել, չէ որ խնդրել էի։

Կինը պատասխանեց․
—Դրել էի, սիրելիս, ձկնորսական պարագաներիդ արկղիկի մեջ էր․․․