Կինը գիշերվա 4ին լավ գինովցած գալիս է տուն, դուռը կամաց բացում է… իսկ, թե ինչ եղավ հետո, ծիծաղից կթուլանաք, երբ իմանաք…

ամպայնը հիանալի համ ուներ և ուրախ ընկերախմբի հետ ժամանակն էլ այնպես աննկատ անցավ, որ կինը չզգաց, որ արդեն շատ ուշ է:

Տուն գալով լավ գինովցած, նա դուռը կամացուկ բացեց և հենց այդ պահին կկվով ժամացույցը կանչեց չորս անգամ:

Կինը չկորցրեց իրեն և շարունակեց կու-կու կանչել ևս 8 անգամ և գոհ մնալով սեփական հնարամատությունից գնաց քնելու:

Առավոտյան նախաճաշին ամուսինը հարցրեց,
— Ժամը քանիսի՞ն եկար տուն:
— Երբ տուն մտա, կկուն կանչեց տասներկու անգամ, լավ հիշում եմ, — վստահ պատասխանեց կինը և իրենից գոհ մտածեց. «լավ էլ պլստացի»:

Ամուսինը շարունակեց.
— Գիտե՞ս սիրելիս, մեր կկուն փոխելու ժամանակն է:
— Ինչու՞, — հարցրեց կինը:
— Երեկ, հենց այն պահին երբ տուն մտար, կկուն չորս անգամ կանչեց, հանկարծ ասաց. «Գրողը տանի», ու էլի չորս անգամ կանչեց, հետո կարծես սիրտը խառնում էր, մի կերպ զսպեց ու էլի 4 անգամ կանչեց, հետո քթի տակ ծիծաղեց, կատվի պոչը տրորեց ու փռվեց պարկետին, հաստատ նրա փոխելու ժամանակն է:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *