Աննան պառկած էր անկողնու մեջ և չէր կարողանում քնել:Կողքին հանգիստ խռմփացնում էր ամուսինը:
Աննան չէր դադարում մտածել փոքր աղջնակի մասին, որին առաջին անգամ մի շաբաթ առաջ էր
տեսել:Նիհարիկ ձեռքեր, քնքուշ դիմագծեր և…չտեսնող աչքեր…
Աննան ուներ երկու որդի. մեկը՝ 14, մյուսը՝ 16 տարեկան: Երկար տարիներ ամուսինները երազում էին
աղջիկ ունենալու մասին, սակայն բժիշկների ախտորոշումը հուսադրող չէր. կինն այլևս չի կարող հղիանալ:
Դա երկրորդ հղիության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքն էր:Վերջին երկու տարվա
ընթացքում Աննան համոզում էր ամուսնուն մանկատնից աղջիկ որդեգրել, սակայն դա Արմենի սրտով
չէր:Վերջապես, կինը հասավ նպատակին, և հենց այդ օրն էլ ծանոթացավ փոքրիկ Անիի հետ…
—Դուք հասկանու՞մ եք, որ երեխան 95%-ով կույր է, — ասում էր մանկատան տնօրենը:-Աննա, նա մեզ
համար բեռ կդառնա, ամբողջ կյանքում պիտի մեր խնամքի տակ լինի…
Չնայած այդ ամենին՝ Աննան 4 ամիս անց տուն բերեց փոքրիկ Անիին: Երեխան շատ թույլ էր, դեռ մի
հիվանդությունից չապաքինված, կրկին հիվանդանում էր:Ամուսինը չդիմացավ այդ ամենին և հեռացավ
ընտանիքից:Ի վերջո, Աննայի ջանքերն ապարդյուն չանցան: Փոքրիկն այնքան կազդուրվեց, որ բժիշկները
թույլ տվեցին վիրահատություն կատարել:
—Վիրահատության արդյունքները կարող ենք իմանալ միայն վիրակապերը հանելուց հետո:Եկավ
ճակատագրական օրը. Աննան ամբողջ մարմնով դողում էր, երբ բուժքույրը քանդում էր բինտերը: Աննան
մոտեցավ երեխային և նայեց նրա աչքերի մեջ.փոքրիկ Անին գլուխը պտտեց և հայացքը ֆիքսեց հենց մոր
հայացքի վրա…
Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ բոլոր դժվարություններն ու տառապանքներն արժեր անցնել՝ միայն
այս պահն ապրելու համար:Այսօր Անին լիարժեք երեխա է, շատ կապված է եղբայրների հետ, ովքեր քրոջ
համար ոչինչ չեն խնայում: