Կենդանակերպի ամենահուսալի նշանները, ում միշտ կարելի է վստահել…

Ցուլ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, կայուն ու նվիրված: Չեն սիրում կտրուկ փոփոխություններ, որպես կանոն՝ երկար ժամանակ կապված են նույն զուգընկերոջ հետ:Ցուլերին դուր է գալիս շրջապատված լինել սիրով, զուգընկերոջ հետ ընդհանուր հետաքրքրություններ ու նախընտրություններ ունենալ: Նրանց հիմնական խնդիրն է՝ երջանկացնել իրենց համար թանկ մարդկանց:

Խեցգետին:

Խեցգետինները հավատարիմ են, զգացմունքային: Հարաբերություններ սկսելիս կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ խորասուզվում են դրանցում: Խեցգետինների նվիրվածությունն անխախտ է, կարող եք անգամ չկասկածել, որ նրանք միշտ կաջակցեն ձեզ:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն կերպ պաշտպանում են մտերիմներին և ցանկանում, որ նրանք միշտ բացարձակ անվտանգ լինեն:

Խեցգետինների կողքին կարող եք լինել այնպիսին, ինչպիսին իրականում եք, առանց վախի պատմել գաղտնիքները:

Կույս:

Կույսերը վերլուծող են, մանրախնդիր, բայց բարեհոգի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հստակ գիտեն՝ ինչն է իրենց դուր գալիս, ինչը դուր չի գալիս մտերիմներին, և ձգտում են չվշտացնել նրանց:Կույսերը շփվելու հրաշալի կարողություններ ունեն, ինչը նրանց թույլ է տալիս կապ հաստատել մարդկանց հետ, շահել նրանց վստահությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են բացահայտել լավագույնը մարդկանց մեջ, նրանց մոտիվացնել ավելի զարգանալ:

Կշեռք:

Արդար են, խաղաղ, ձգտում են համագործակցության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս ազնիվ և անկեղծ հարաբերություններ կառուցել՝ առանց կոնֆլիկտների ու տհաճ իրավիճակների:Կշեռքները ձգտում են գտնել ցանկացած խնդրի առողջ լուծում, սիրում են հավասարակշռություն, պարտադիր հաշվի են առնում մտերիմների շահերն ու կարիքները:

Այծեղջյուր:

Կենտրոնացած են ընտանիքի վրա, գործնական են, պատասխանատու և աշխատասեր: Ջանքեր են գործադրում ոչ միայն՝ հանուն անձնական, այլև՝ մտերիմների հաջողությունների: Աջակցում են իրենց համար թանկ մարդկանց:

Կյանքի նկատմամբ ռեալիստական մոտեցում ունեն, հուսալի ընկերներ ու զուգընկերներ են:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *